Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանի՝ ապրիլյան քառօրյա մարտերի արդյունքում հայոց զինուժը վերահաստատեց մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներն ուղղորդելու ունակ գործոն լինելու փաստը, ինչը թույլ է տալիս հայկական երկու պետություններին հանդես գալ որպես իրական ուժով օժտված քաղաքականության սուբյեկտների:
Նա, Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ վերհիշելով և վերաարժևորելով այս տարի ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմում հայկական կողմի կորուստները, նշեց․ «Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ձևավորվել է որակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակ: Ադրբեջանական ագրեսիան ձախողվեց, և ակնհայտ դարձավ, որ հայոց զինուժն ունակ է ինքնուրույն, սեփական ուժերով դիմակայել ադրբեջանական ագրեսիային ու ստիպել Բաքվին հրադադար խնդրել»:
Նախարարի խորհրդականի խոսքով՝ եթե պատկերավոր կերպով բնորոշելու լինենք ապրիլյան մարտական գործողությունների արդյունքները, ապա պետք է ասենք՝ մենք կորցրինք մի քանի հենակետ, սակայն շահեցինք մարտը, մինչդեռ հակառակորդը գրավեց մի քանի հենակետ, բայց մարտը տանուլ տվեց:
«Ընդ որում՝ ադրբեջանական կողմի այդ հաջողությունը, որը ձեռք է բերվել մեծաթիվ կորուստների գնով, հաստատուն չէ, քանզի այդ մի քանի հենակետերը ադրբեջանական կողմը կարող է կորցնել ցանկացած պահի: Ռազմական ոլորտի ցանկացած բանիմաց մասնագետ կարող է հաստատել ասվածը,- ասաց նա,-մինչդեռ հայկական կողմի համար, անգամ հաշվի առնելով մեր մի քանի հենակետերի ցավալի կորուստը, ինչը, կրկնում եմ՝ վերականգնելի է, մարտական գործողությունների վերջնական ելքը հաջող էր: Այդպես է, քանզի հակառակորդն ի զորու չեղավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ ճեղքել մեր պաշտպանությունը, մեր տարածքի խորքը մխրճվել ու Արցախի տարածքը զավթելու համար նպաստավոր նոր բնագծեր զբաղեցնել:
Մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում՝ երեք և կես օրվա ընթացքում կասեցրել է ադրբեջանական առաջխաղացումը, ապա ոչնչացրել հակառակորդի հարձակողական խմբավորումներն ու նախադրյալներ ստեղծել մարտական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու համար: Արդեն ապրիլի 4-ի երեկոյան ադրբեջանական կողմը չուներ հարձակողական մարտեր վարելու բավարար ռեսուրս, ինչն էլ ստիպեց Բաքվին հրադադար խնդրել»,-ասաց նա։
Դավիթ Ջամալյանը չի հերքում, որ մարտական գործողությունների ընթացքում ի հայտ եկան մի շարք թերություններ: Նրա խոսքով՝ առողջ ինքնաքննադատությունը նախարար Օհանյանի սկզբունքային դիրքորոշումն է:
«Աշխատանքի ընթացքում սեփական սխալները, թերությունները նկատելն ու այդ մասին բարձրաձայնելն այն պահանջներից մեկն է, որ նախարար Օհանյանը ներկայացնում է իր թիմակիցներին, քանզի միայն այդպես է հնարավոր առաջընթաց ունենալ, առավել մարտունակ դառնալ ու պատրաստ լինել նոր մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելուն: Ըստ այդմ՝ քառօրյա մարտական գործողությունների փորձն ուսումնասիրվել է, անհրաժեշտ հետևություններն արվել են»,- նշեց պաշտպանության նախարարի խորհրդականը:
Ըստ նրա՝ առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը ստիպված է զարգանալ, կենսունակ պետականություն կերտել մշտական արտաքին վտանգի պայմաններում: «Իսկ հարափոփոխ աշխարհում հայկական երկու պետությունների, լայն առումով՝ հայապատկան Հայաստանի անվտանգության կայուն երաշխիքներից մեկը Արցախի ներկայիս սահմանադրորեն ամրագրված 11 432 քառակուսի կիլոմետր տարածքն է: Այդ տարածքը մեզ ռազմավարական առավելություն է տալիս հակառակորդի հանդեպ, գրեթե անհնարին դարձնում մեր դեմ ագրեսիայի հաջող ելքի հավանականությունը: Հետևաբար՝ առանց Արցախի ներկա տարածքի չի կարող լինել կենսունակ հայոց պետականության հեռանկար»:
Ամփոփելով իր խոսքը՝ Դավիթ Ջամալյանը հաստատեց՝ 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը սանձազերծեց երկրորդ ագրեսիան ինքնորոշված Արցախի դեմ, որն առաջինի նման ձախողվեց:
«Արցախի Պաշտպանության բանակը երկրորդ անգամ արյամբ վերահաստատեց Ադրբեջանի հետ իր պետական սահմանը: Այստեղ հատկապես կարևոր է ընդգծել՝ իր երկրորդ ագրեսիայով Ադրբեջանը լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանը: Ավելին՝ ադրբեջանական երկրորդ ագրեսիան հետ մղելու փաստը վերջնականապես լեգիտիմացնում է նաև տարածքային զիջումների անընդունելի լինելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Ձախողված, բայց իր մեղքը չընդունող ագրեսորին Արցախը զիջելու տարածքներ չունի: Պաշտոնական Ստեփանակերտի այս առողջ դիրքորոշումը այլընտրանքային է և ագրեսորին սանձողի լեգիտիմությամբ հիմնավորված»,-ասաց Դավիթ Ջամալյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47