ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«2020 թվականի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը (Anna Astvatsaturian Turcotte), ով նախկին փախստական է Բաքվից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է իր նախաձեռնության և Հիմնադրամի մասին: Աննա Աստվածատուրյանը մեզ տեղեկացրել է, որ Հիմնադրամը սկսել է գործընթաց՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի տուժած բնակչության բժշկական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի վնասների փաստաթղթավորմանը: Ըստ Ա. Աստվածատուրյանի՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքին աջակցելուց բացի, տվյալների հավաքագրման նպատակն էր նաև Արցախում տեղի ունեցած ավերածությունների ճշգրիտ ազդեցությունը պարզելու հարցում Արցախի և Հայաստանի կառավարություններին ու միջազգային մարդասիրական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելը՝ տուժած ընտանիքներին օգնելու համար: Ըստ Հիմնադրամի՝ հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվելու է հետևյալ երեք եղանակներով՝ Ստեղծել գիտելիքների հիմք՝ տուժած ընտանիքների կարիքների գնահատում իրականացնելու և նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն աջակցելու նպատակով. Ներդնել իրավական կարգավորումներ՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ֆինանսական և անձնական վնասներ կրած հայերի վնասների հատուցմանը. Հավաքագրված տեղեկատվությունն օգտագործել հետագայում հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցել է Աննա Աստվածատուրյանի այս նախաձեռնությանը տվյալների հավաքագրման համար մանրամասն հարցաթերթիկի մշակմանը, ինչպես նաև տրամադրել է համապատասխան խորհրդատվություն: Ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Ա. Աստվածատուրյանը, Հիմնադրամը հարցազրույցների համար արդեն աշխատանքի է ընդունել ավելի քան 100 աշխատակիցների՝ հարցազրուցավարների, որոնց համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Աննա Աստվածատուրյանի հետ համագործակցող մի շարք այլ կազմակերպություններ՝ առարկայական փորձաքննություն և ուսուցում առաջարկելու նպատակով: Մասնավորապես՝ ինչպես նշել է Ա. Աստվածատուրյանը գործընթացի առաջին մի քանի շաբաթների ընթացքում հարցազրույցներ են անցկացվել մոտ 11.500 ընտանիքների հետ Արցախում և 2500 ընտանիքների հետ Հայաստանում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշված Հիմնադրամին և Աննա Աստվածատուրյանի գործընկերներին մաղթում է շարունակական հաջողություն: Մենք կարևորում ենք տիկին Աննա Աստվածատուրյանի ծավալած գործունեությունը և ակնկալում ենք առաջիկա շաբաթների ընթացքում ստանալ հավաքագրված տեղեկությունների վերլուծությունը»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03