Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տեսեք. - Հայաստանում առաջին անգամ երկրի առաջնորդը 2018-ին հետևեց իր ժողովրդի ցանկությանը և հանձնեց իշխանությունը՝ առանց ավելորդ տվայտանքների (որոշում, որի համար նույն ժողովուրդն այսօր իրեն մեղադրում է)։ - Առաջին անգամ երկրի ղեկավար ընտրվեց մարդ, ով ակնհայտ ու աննախադեպ խելառ էր (նա երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, աչքի չի ընկել ուրիշ ոչնչով, բացի խելառությունից։ Մարդիկ նրան ընտրեցին կռվարարության և քանդելու ունակության պատճառով. նա միշտ կռիվ է տվել բոլորի դեմ։ Ու մարդիկ այժմ տանջվում են, որ նա անընդհատ կռվում է՝ հիմա արդեն իրենց դեմ)։ - Առաջին անգամ ընտրված վարչապետը վայելել է պաշտամունքի հասնող համաժողովրդական սեր։ Առաջին անգամ ղեկավարի ընտանիքի բոլոր անդամները դարձան երկրի գլխավոր նյուզմեյքերները և քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգ թելադրողները։ - Առաջին անգամ Հայաստանն ունեցավ նաև միապետուհի։ - Առաջին անգամ Հայաստանը որոշեց, որ պետք է պարտվի և սկսեց պարտությանն ուղղված դիվանագիտական աշխատանքը (իմքայլական պացիֆիզմը որևէ այլ իմաստ չի պարունակում)։ - Հայաստանն աննախադեպ աշխարհաքաղաքական լարման մեջ մտավ առանց բացառության բոլոր երկրների հետ։ Արդյունքում. - Առաջին անգամ Հայաստանը աննախադեպ պարտություն կրեց պատերազմում։ - Առաջին անգամ Հայաստանն սկսեց ուրանալ Հայոց ցեղասպանությունը։ - Հայաստանում առաջին անգամ երկրի ղեկավարի նկատմամբ ատելությունը հասավ աննախադեպ մասշտաբի ու մակարդակի։ Ժողովուրդն ատում է Նիկոլին և այն ամենը, ինչ նա անում է։ Իսկ նա ոչ մի նոր բան չի անում։ - Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին երկրի քաղաքացիները սկսեցին չթողնել այս կամ այն վայր՝ մարզ, քաղաք, գյուղ, անգամ գերեզման։ Նիկոլը Հայաստանի առաջին բռնապետն է։ Բռնապետության հիմքերը նա դնում է անթաքույց և ուղիղ եթերում։ Ավելին. -️ Նիկոլն աննախադեպ ղեկավար է. նա աշխարհի եզակի վարչապետն է, որ սեփական երկրում շրջում է օտար զորքի ուղեկցությամբ (պաշտոնապես օկուպացված երկրները չհաշված)։ -️ Նիկոլն աննախադեպ է. Հայաստանի ոչ մի պաշտոնյայի այսքան հետևողականորեն, բացահայտ, հրապարակային չեն ստորացրել ուրիշ երկրների նախագահներն ու ղեկավարները, և նրա վրա ոտքերը չի սրբել թշնամի երկրի ղեկավարը։ Նրա պատճառով ծաղրում են հայ ժողովրդին ու Հայաստանը։ - Նիկոլն աննախադեպ է. երբեք դեռ միջազգային մամուլը ուղղակիորեն չի գրել ու հեգնել Հայաստանի ոչ մի ղեկավարի ստերը, կեղծիքներն ու լեզվի սայթաքումները։ -️ Նիկոլն աննախադեպ է. նա իրեն ուշունց տալու համար ուղիղ եթերում հանձնարարում է ուղղակի բռնի ուժ գործադրել մարդկանց նկատմամբ։ - Նիկոլն աննախադեպ է. առաջին անգամ հազարավոր մարդիկ նայելով երկրի ղեկավարի դեմքին նրան ուղիղ վիրավորում են։ Նիկոլն իսկապես աննախադեպ է։ Նա աննախադեպ վիժվածք է»:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01