ԱԱԾ-ի տնօրեն Արմեն Աբազյանի գրությունը նախաքննական նյութերում է և երևում է՝ Մեղրիի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ հրապարակված է ԱԱԾ տնօրենի գրությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, որտեղ նշվում է՝ ողջ Մեղրիի բնակչությունը մտահոգված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով:
«Հստակ երևում է՝ ԱԱԾ-ն նշել է, որ Մեղրիի ողջ բնակչությունը անհանգստացած է Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցով և մեծ մասը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, մինչ դեռ Փաշինյանը այս ամենը գիտակցելով՝ հայտնվել էր Մեղրիում և անհասկանալի է՝ ինչ գործողությունների էր սպասում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները առ այն, որ գործողությունները եղել են ուղղորդված, մի խմբակ անձիք էին այնտեղ, որոնք ընդամենը տպավորություն էին ուզում ստեղծել, և գործող իշխանությունը առաջ է տարել այդ թեզը, փորձել շրջանառել մամուլում:
«ԱԱԾ տնօրենի գրության մեջ, որը ուղղված է Քննչական կոմիտեի նախագահին, հստակ նշվում է՝ ողջ ազգաբնակչությունն է այս խնդրով մտահոգված, և նրանց մեծ մասը մեղադրում է գործող վարչապետին, սա պատասխանն է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Սյունիքում կատարվածը եղել է ուղղորդված շարժում»,- նշեց փաստաբանը:
Նաև իր խոսքում նշեց՝ սյունեցիների ձերբակալումը հետապնդում է մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել բազմաթիվ անձանց շրջանակներում, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել և իր դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել, այդ մարդկանց փորձել ազատությունից զրկել ընտրություններից առաջ:
«Այս գրությունը նաև էական է նրանով, որ մարդկանցմեղադրում են խուլիգանության մեջ, մենք հստակ գիտենք՝ խուլիգանությունը պետք է կոնկրետ հանրությանը ուղղված լինի, բայց այդ բողոքի ակցիան կոնկրետ նպատակ է ունեցել և դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին և հետևաբար նման հանցակազմ գոյություն ունենալ չի կարող»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելություն է ունեցել Սյունիքի մարզ, որտեղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել: Այցելությունից ժամեր անց ձերբակալվել են ակցիա իրականացնող սյունեցիները և Սյունիքի մարզի համայնքապետարանի ղեկավար կազմից անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն հանցակազմով:

Վերոնշյալ ճեպապատկերը՝ Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55