Յուրաքանչյուր հայ, անկախ նրանից՝ ապրում է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում, թե Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ունի նախնի, որն ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը, գրում է Arab News-ի հոդվածագիր Քալին Մալեկը։
«Այսօր գրեթե յուրաքանչյուր հայ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է»,- ասել է The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված The Sandcastle Girls-ի հայազգի հեղինակ Քրիս Բոհջալյանը․ իր գրքում հեղինակը պատմում է հայկական արմատների, իր տատի և պապի մասին։
Բոհջալյանը թերթին հայտնել է, որ ապրիլի 24-ը կարևոր օր է հայերի համար, որովհետև աշխարհասփյուռ հայությունը սգում է իր նախնիների, իր հայրենիքի և մշակույթի մեծ մասի կորստյան ցավը։ Գրողն ընդգծել է՝ Ցեղասպանության վերքը դեռ բաց է, քանզի Թուրքիան պատասխանատվություն չի ստանձնել իր ոճրագործությունների համար։
Ընդ որում, Բոհջալյանը վստահ է՝ «առանց Հայոց ցեղասպանության նախադեպի քառորդ դար անց տեղի չէր ունենա Հոլոքոստը»։
«Կա մի պատմական գիծ, որը միավորում է հայերին և հրեաներին, կամբոջացիներին, բոսնիացիներին և ռուանդացիներին»,- իր The Sandcastle Girls նովելում գրում է հեղինակը՝ ընդգծելով ցեղասպանությունների ճանաչման կարևորությունը։
Իսկապես, հաճախ զուգահեռներ են անցկացվում Հայոց ցեղասպանության և բազմաթիվ այլ զանգվածային տեղահանությունների ու 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած զանգվածային սպանությունների միջև, հաստատում է հոդվածագիրը։
Էր Ռիադում հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ժոզեֆ Քեշիշյանը նշել է, որ Ցեղասպանության ժխտումը հայերի համար երկրորդ՝ հոգեբանական ցեղասպանություն է։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը, իր հերթին, թերթին հայտնել է՝ իր համար Ցեղասպանությունը շարունակվում է առայսօր։
«Դա շարունակվում է մինչ օրս՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեր պատմական հողերում հայերին բնաջնջելու քաղաքականության միջոցով»,- հայտել է Սահակյանը՝ նկատի ունենալով սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում հրահրած պատերազմը։
Ըստ Սահակյանի՝ առանց Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի, արդարացի և համապարփակ լուծման Թուրքիան ոչ մի շանս չունի դառնալու Արևմուտքի հուսալի դաշնակիցը և իր ավերիչ ներքին և արտաքին քաղաքականությունը շարունակելու է ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ , ըստ Bloomberg գործակալության, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունը պաշտոնապես «Ցեղասպանություն» ճանաչել։
Սպասվում է, որ Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությունում, որով հանդես կգա վաղը, կօգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը՝ կատարելով իր նախագահական քարոզարշավի խոստումը:
Ինչպես նշվում է գործակալությունը, թեև Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում չի հիշատակվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կողմերի զրույցի մասին, Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի զանգվածային սպանությունները «Ցեղասպանություն» կճանաչի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03