Ռուսաստանի իշխանությունները, ի պատասխան Պրահայից Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների արտաքսման հետ կապված սկանդալին, քննարկում են չեխական արտադրության որոշ ապրանքների, այդ թվում՝ գարեջրի ներմուծումը սահմանափակելու հնարավորությունը:
Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների երկու աղբյուրի` ծանոթ հարցի քննարկմանը:
«Եթե մենք էլ «հայելային քայլեր» ձեռնարկենք, ապա բոլոր չեխերին պետք է դեսպանի հետ վտարենք, իսկ դա հեռու չէ դիվանագիտական հարաբերությունների խզումից: Ուստի այժմ այլընտրանքային պատասխաններ են դիտարկվում», - ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկը:
2020 թվականին Չեխիայից Ռուսաստան գարեջրի ներմուծման ընդանուր քանակը գումարային առումով կազմել է ավելի քան 38 միլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով գրանցելով 10 տոկոս աճ:
Միևնույն ժամանակ, հրատարակությանը հարցազրույց տված փորձագետները նշել են, որ ներմուծվող չեխական գարեջրի տեսակարար կշիռը ռուսական շուկայում փոքր է:
Բացի գարեջրից, ՌԴ տարածքում կարող են սահմանափակվել չեխական արտադրության ինժեներական ապրանքների, ինչպես նաև մեքենաների արտադրամասների ներկրումը:
Ինչպես ավելի վաղ տեղակացրել էր Tert.am-ը, Չեխիան վերջերս վտարել էր 18 ռուսաստանցի դիվանագետի՝ 2014 թվականին Վրբետիցեում ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունների պատճառով, ինչին Մոսկվան պատասխանել է՝ արտաքսելով 20 չեխ դիվանագետների:
Ապրիլի 22-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է դիվանագիտական առաքելության անձնակազմի հետագա կրճատման մասին: Ըստ այդմ՝ միայն 32 աշխատակից կմնա Մոսկվայում և Պրահայում գտնվող դեսպանատներում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում խոստացել է պատասխանել արևմտյան երկրների «անբարյացակամ գործողություններին»:
«Ռուսաստանի պատասխանը կլինի ասիմետրիկ, արագ և կոշտ»,- վստահեցրել է նա:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03