«Մենք ակնկալում ենք դրական ելք, ես լավատես եմ, քանի որ սա վերջին մեկ-երկու տարվա աշխատանք չէ, շարունակական աշխատանք է, որը տեղի է ունեցել ԱՄՆ մեջ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին։
«Բանաձևերին հուսանք կհաջորդի ԱՄՆ նախագահի այս ճանաչումը, որը կարևոր է , որովհետև Ամերիկայի օրենքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը նախագահի պատասխանատվության տակ է։ Եվ այդ առումով նույնիսկ պատմական կարելի է համարել այս վերահաստատումը։ Շեշտում եմ՝ վերահաստատումը, որովհետև Ամերիկան աշխարհի առաջին երկիրն է եղել, որը տվել է ճանաչում 1950-ական թվականներին, երբ նոր էր ստեղծվել ցեղասպանություն բառը։ 50-ականների սկզբին ԱՄՆ-ն ասել է, որ բառը նոր է, բայց ցեղասպանությունը հին է, այդ պատճառով հայկական ջարդերը ճանաչել էին ցեղասպանություն»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ կողմից ճանաչումը ի՞նչ կտա մեզ, Հակոբ Տեր–Խաչատուրյանը պատասխանեց․ «Բնականաբար, առաջինը ցեղասպանության հաստատման բարոյական իրավունքն է, որը նաև ունի քաղաքական նշանակություն։ Եթե կան երկրներ, որոնք տատանվում են ցեղասպանության հարցով՝ վախենալով Թուրքիայի ազդեցությունից, կտեսնեն, որ ԱՄՆ պես հզոր պետությունը վերջիվերջո ինքն էլ այդ սպառնալիքին այլևս տեղի չի տալիս։ Երկրորդ, Լոս Անջելեսում դատեր էին բացվել՝ պահանջատիրական իմաստով, որ որոշակի հաջողության հասան։ Վեճը կասեցվեց ԱՄՆ իշխանության կողմից, քանի որ ԱՄՆ նախագահի մակարդակով այդ ճանաչումը չկա։ Այդ հարցը կարող է հիմա վերաբացվել, որովհետև նախագահի ճանաչումից հետո ձեռքներս ծալած չենք մնա»։
Երրորդ կարևոր կետը, նրա խոսքով, այն հիմնական թեզն է, որը Թուրքիան առաջ էր քաշում ու հիմա էլ իր ժխտողական քաղաքականությունն առաջ է տանում՝ միշտ նշելով, որ աշխարհում կան կարևոր երկրներ, որոնք ամբողջական չեն ճանաչել։ Այդ թեզը լրիվ կանհետանա ԱՄՆ նախագահի կողմից ճանաչելուց հետո։ «Բնականաբար, մեր վերջնական նպատակը Թուրքիայի կողմից ճանաչումն է ու հատուցումների հարցը»,- հավելեց նա։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03