Ժամանակակից Թուրքիայի անցյալը մութ է ու տագնապալի․ ավելի քան 100 տարի առաջ թուրքերի նախնիները սպանել են 3 մլն-ից ավելի հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների, գրում է americamagazine.org-ը։
Հոդվածագիրներ Ալեքս Գալիցկին և Սթիվեն Հովարդը, հիշեցնելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախընտրական խոստումը, շեշտում են՝ դա ոչ միայն հնարավորություն է ուղղելու պատմական սխալը, այլև ազդանշան է Թուրքիայի կառավարությանը։
«Վերջին երկու տասնամյակի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետքայլ է կատարել ժողովրդավարությունից, ճնշում է քաղաքացիական հասարակությանը և փորձում է բնաջնջել ամբողջ տարածաշրջանի փոքրամասնություններին, մինչդեռ Միացյալ Նահանգները միամտորեն համարում էր, որ Թուրքիան կարող է ժողովրդավարության օրինակ ծառայել և անկայուն տարածաշրջանում կայունության հենարան դառնալ։
Դա սխալ հաշվարկ էր․ Էրդողանը, օգտվելով ԱՄՆ-ի լռությունից, փորձել է տարածաշրջանում հաստատել իր գերիշխանությունը․ Թուրքիան ներխուժեց Սիրիա, Լիբիա, բոլորովին վերջերս Ադրբեջանին օգնեց ներխուժել Արցախ, ինչը հանգեցրեց տարածաշրջանի բնիկ հայ բնակչության իրավունքների խախտումներին, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների վերաբնակեցմանը և հնագույն քրիստոնեական հայկական ժառանգության ոչնչացմանը՝ քաղաքականություն, որը վերջին տասնամյակներին վարում է Թուրքիան»,- գրում են հոդվածագիրները։
Նրանց խոսքով՝ տարիների ընթացքում անպատժելիության մթնոլորտի համար հիմք է հանդիսացել այն, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրել Հայոց ցեղասպանության համար։
«Թուրքիայի հետ առճակատումից խուսափելու մտավախությունը թուլացրել է Էրդողանին պատժելու Վաշինգտոնի ունակությունը։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է Միացյալ Նահանգները հույս ունենալ մարդկության դեմ ժամանակակից հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու Թուրքիային, եթե նրանք պատասխանատվություն չեն կրել Ցեղասպանության համար։
Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի հանդեպ արդարության հաստատման առաջին քայլն է, այն նաև ազդակ կհանդիսանա Թուրքիայի համար առ այն, որ անպատժելիության իր ժամանակաշրջանն ավարտվել է: Միևնույն ժամանակ մենք պետք է ընդունենք, որ 106 տարի առաջ սկսված Ցեղասպանությունը դեռ չի ավարտվել։ Այն շարունակվում է Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ չդադարող ագրեսիայի ձևով»,- ընդգծում են հոդվածագիրները։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02