«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«106 տարի առաջ, ապրիլի 24-ին, Պոլսի հայ քաղաքական և մտավորական առաջնորդների մասսայական ձերբակալությամբ և աքսորով, սկսվեց Հայոց Ցեղասպանությունը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնից ավել անմեղ կյանքեր, այլև մեր պատմական հայրենիքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունն ու նյութական հարստությունը, և առավել ցավալին՝ որպես անկախ և միասնական հայկական պետություն վեր հառնելու պատմական մեծագույն շանսը։ Մեր ազգը մինչև հիմա չի վերականգնվել Ցեղասպանության հասցրած ծանրագույն հարվածից, մեր պատմական հայրենիքի մեծ մասը շարունակում է մնալ ավերակների մեջ, իսկ ժողովրդի մեծ մասն էլ՝ ցրված է աշխարհով մեկ։ Այսօրվա մեր դժվարությունների մեծ մասն էլ պայմանավորված են Ցեղասպանության պատճառած անդառնալի կորուստներով ու դրանց շղթայական հետևանքներով, և ամեն հայ ընտանիք մինչև հիմա էլ շարունակում է իր վրա զգալ դրանց ծանր կնիքը։ Անցած տարվա ընթացքում, Ցեղասպանության մահազդու շունչը նորից անցավ մեր երկրի վրայով, խլելով հազարավոր կյանքեր, ավերակների վերածելով հարյուրավոր բնակավայրեր, և մեզ նորից կանգնեցնելով գոյութենական վտանգների առջև։ Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ու երջանիկ ապրել մեր հայրենիքում, մենք պետք է կարողանանք կտրել Ցեղասպանությամբ ստեղծած դժբախտությունների շղթան, վեր հառնենք և կայանանք որպես ժամանակակից ազգ և կենսունակ պետություն։ Այսօր, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին, և ի հեճուկս վերջին շրջանի բոլոր կորուստների, ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ - պաշտպանել մեր երկրի այն թանկագին մասը, որը մենք կարողացել են պահպանել, և դարձնել այն հզոր, անառիկ ու ապահով - կառուցել այն պետությունը, որում ամեն հայ ընտանիք կարող է անվտանգ ու ազատ ապրել, և մեծացնել իր զավակներին - դաստիարակել սեփական զավակներին որպես մեր երկրի պատասխանատու և պահանջատեր քաղաքացիներ - միշտ հիշել մեր հերոս նահատակներին և անմեղ զոհերին, վառ պահելով նրանց հիշատակը - ապրել պատմական հայրենիքի կորսված մասերը վերադարձնելու վճռականությամբ, և սեփական կյանքով մոտեցնել այդ օրը»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01