Նորաստեղծ «5165» ազգային շարժումն այսօր՝ ապրիլի 25-ին, անցկացրեց իր անդրանիկ համագումարը, որի ընթացքում ներկայացվեցին շարժման նպատակները և գաղափարախոսությունը։ Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումը ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով լի մարդկանց համար է։ Նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։ Խոսելով «5165» շարժման ստեղծման կարևորության և նպատակների մասին` շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն իր բացման խոսքում մասնավորապես ասաց.
«Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն: Մեր երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջև, որոնք երկիրը hասցրել են այս օրին և ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան, բայց այդ ուժերը կան: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց գործն են արել՝ համոզված լինելով, որ հայրենիքին ծառայում են գործ անելով»:
Հիշեցնենք, որ «5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարեց 22.04.21-ին, ինչի մասին շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված տեսաուղերձում հայտնեց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը: Շարժմանը կարող է միանալ յուրաքանչյուր անհատ, ով ունի նոր ու կառուցողական գաղափարներ, կիսում է նաև շարժման գաղափարները, ընդունում է շարժման դրույթները: Անդամակցությունն իրականացվում է երկու ձևաչափով՝ շարժման անդամ և աջակից:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55