Ըստ Սահմանադրության` վարչապետի հրաժարականի դեպքում թե վարչապետը, թե կառավարության մյուս անդամները պետք է մնան պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Սահմանադրությամբ չկան պայմաններ, որոնց դեպքում վարչապետը կարող է մնալ, կամ պայմաններ, որոնց դեպքում չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար։ Սահմանադրության մեջ չի նշվում վարչապետ, ասվում է՝ կառավարության անդամներ, վարչապետն էլ է կառավարության անդամ։ Պետությունը չի կարող մնալ առանց ղեկավարի, առանց Ազգային ժողովի նախագահի։ Փոխվարչապետը պետք է լինի փոխվարչապետ, ո՞նց կարող է փոխվարչապետը վարչապետի պաշտոնակատար լինել»,- ասաց նա։ Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ 2018թ․ ապրիլին ասում էր, որ, իրավաբանները, վերլուծելով օրենսդրությունը, արձնագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլայ Բաղդասարյանը նախ խնդրեց տեսանյութն ուղարկել, որ մինչև մեկնաբանելը ծանոթանա դրան, ապա, երբ ելույթի այդ հատվածը բառացիորեն մեջբերեցինք նրա համար, պատգամավորն ասաց․ «Վարչապետի ելույթի վերաբերյալ իր գրասենյակ դիմեք։ Ես երբեւիցե վարչապետին կամ որեւէ մեկին նման բան չեմ ասել, նման խորհուրդ չեմ տվել։ Սահմանադրությունում ամեն բան հստակ գրված է»,- ասաց նա։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03