Ապրիլի 29-ին Կազանում կայանալիք ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու վերաբերյալ որևէ կոնսենսուս չկա: Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Որևէ կոնսենսուս չկա ձեր նշված երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը և դրանով սահմանափակվեմ այս հարցի պատասախանում»,- ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե չի բացառվում, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանը մասնակցի, եթե Հայաստանը չարգելափակի նրա մասնակցությունը, Հայաստանն արդյո՞ք արգելափակել է մեր թշնամի երկրի մասնակցությունը նիստին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը կազմակերպության միջկառավարական խորհրդի նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ը Կազանում, որին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Աղբյուրը մանրամասնել էր, Բաքուն իր ներկայացուցիչներին Կազան կարող է ուղարկել, եթե դրան համաձայնի Երևանը։
Նախարարը պատասխանելով մեկ այլ հարցի՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողների ոչնչացման հետ, մասնավորապես արբայնակային նկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ծանր հրետանի է տեղակայել 7-րդ դարի Վանքասարի բակում, նաև շինարարություն է սկսել Ղազանչեցոց եկեղեցում, որո՞նք են հայկական կողմի մտահոգություններն այս հարցի վերաբերյալ, ի՞նչ քայլեր ենք ձեռնարկելու նաև մյուս մշակութային կոթողների հարցում, Արա Այվազյանն ասաց. «Իհարկե, խիստ մտահոգիչ են նման զարգացումները: Մենք արդեն ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի, հուշարձանների ոչնչացման նախադեպերի և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարությունների հետ: Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքի շրջանակում է:
Վստահաբար նկատել եք, որ միջազգային մեր գործընկերները ամենախիստ ձևով քննադատել են հայկական պատմամշակութային ժառանագությունը ոչնչացնելու և դրանց ինքնությունը փոխելու ցանկացած միտումները: Այս հարցը մտել է նաև խաղաղ գործընթացի օրակարգի մեջ, ինչի մասին վկայում են համանախագահ երկրների 2020 թվականի դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարության մեջ պարունակող դրույթները:
Մենք աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ, սերտ համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների հետ:
Այսօր շատ կարևոր է միջազգային հանրության մոտ այս խնդրի իրազեկության բարձրացումը, մեր գերատեսչությունն այդ ուղղությամբ աշխատում է շատ հետևողանորեն: Օրինակ, ապրիլի 24-ին ԱԳ նախարարության նախաձեռնությամբ բացվեց «Արցախ, վտանգված ժառանագություն» ցուցահանդես, որին մասնակցել են Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունները»:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55