«ՀՀ նախկին վարչապետ, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի, աշխատանքային օրով փաստացի յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության տարրեր է իր մեջ պարունակում»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց սահմանադրագետ Էդգար Ղազարյանը և տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան իր էջում արդեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը և մյուս իրավասում իրավապահ մարմիններն ընթացք կտան այդ հայտարարությանը:
Նա հավաստիացրեց, որ ոչ մի նախկին վարչապետ իրավունք չունի պաշտոնավարելու վարչապետի պաշտոնում և նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահին, վերջինս Սահմանադրությանը համապատասխան ընդունել է հրաժարականը, հետևաբար՝ նրա լիազորությունները դադարեցված են :
Դրանում կասկածողներին Էդգար Ղազարյանը խորհուրդ տվեց վերընթերցել Սահմանադրությունը, որում ասվում է, որ ԱԺ-ն վարչապետի պաշտոնին անդրադառնում է այդ պաշտոնը թափուր մնալու դեպքում, իսկ եթե Նիկոլ Փաշինյանն վերոնշյալ պաշտոնը զբաղեցնում է այլ կարգավիճակում, նշանակում է այն թափուր չէ:
Ըստ նրա, կառավարության անդամները կարող են շարունակել կատարել իրենց պարտականությունները , քանի որ հրաժարական չեն տվել:
«Նա նախագահի հրամանագրով ազատված է վարչապետի պաշտոնեից և եթե կատարում է այդ պաշտոնոից բխող գործողություն, նշանակում է կատարում է քրեական օրենսգրքով պատիժ նախատեսող արարք»,- հայտնեց սահմանադրագետը:
Նկատելով, որ նախագահը կարող է դիմել ՍԴ՝ իր իրավասությանը վերաբերղ հարցով, իսկ քաղաքական գործիչներն էլ կարող են անել հայտարարություններ և համապատասխանաբար գործել՝ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ վերջին հաշվով այդ գործընթացը գտնվում է դատախազության և իրավապահ մարմինների տիրույթում:
«Նրանք անհապաղ պետք է հարուցեն քրեական գործ և նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրանում ներգրավեն որպես մեղադրյալ և, հաշվի առնելով տվյալ հանցագործի վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրա ազատության մեջ գտնվելու վտանգները, որ կարող է իրականացնել նոր հանցագործություններ, պետք է դիմեն դատարան, որպեսզի Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվի»,-հայտնեց սահմանադրագետը:
Վերջինս գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը յուրացնում է նաև օրենսդիր իշխանությունը, երբ ԱԺ-ի փոխարեն հայտարարում է, որ եթե ինչ-որ բան այլ կերպ ընթանա, ապա խորհրդարանը կրկին կընտրի իրեն և արտահերթ ընտրություններ չեն լինի:
Ղազարյանը պնդեց, որ եթե ԱԺ-ն մինչև արտահերթ ընտրությունները նորից ընտրի Փաշինյանին, ապա ժողովրդի դժբախտությունը կտևի մինչև 2023 թվականը՝ Աժ լիազորությունների ավարտը, իսկ եթե արտահերթ ընտրություն տեղի ունենա և Փաշինյանը զավթի իշխանությունը, իսկ այդ արտահերթ «ընտրություն կոչված խեղկատակությունը», ըստ նրա, նպատակաուղղված է միայն իշխանությունը բռնությամբ զավթելուն, ուրեմը ժողովրդի դժբախտությունները երկարաձգվելու են մինչև 2026 թվականը:
Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրությունների արդյունքները կանխորոշված են և միայն միամիտ մարդիկ կարող են սին պատրանքներ ունենալ, չպատկերացնելով, թե այդ ընտրությունների անվան տակ ինչ է կազմակերպվելու:
Նկատելով, որ սյունիքի բոլոր համայնքապետերի դեմ քրեական գործեր է հարուցված՝ Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Երբ համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը, ուսուցիչները, իրենց դիրքը չարաշահելով Փաշինյանի համար Արմավիրի մարզում հանդիպումներ են կազմակերպում, որն իրական հանցանքի տարրեր է պարունակում, նրանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն պատասխանատվության են ենթարկվում այն համայնքների ղեկավարներին, որոնց բնակիչներն ինքնաբուխ իրենց վրդովմունքն են արտահայտում իրենց անվտանգային սպառնալիքների վերաբերյալ, որում ապրում են»:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55