«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 28-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով հերթական անգամ վնասելու են միայն լրատվամիջոցներին: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, եւ խորհրդարանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մյուս կողմից՝ իշխանություններըւ չեն մոռանում, որ պետք է լրատվամիջոցների դեմ իրենց քայլերն ավելացնեն եւ ավարտին հասցնեն՝ կարողանալով այնպես անել, որ լրատվամիջոցները կրեն ֆինանսական լուրջ կորուստներ:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:
Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե դա շատ դրական նախագիծ է, եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը բերելու է նրան, որ քաղաքացիները խաղամոլությամբ չտարվեն, սակայն իրականում նման հետեւանքներ չեն լինում, եւ արդյունքը չի արդարացնում այն նպատակը, որն իր առջեւ դնում է նախագիծը: Ավելին՝ ըստ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի՝ նախորդ սահմանափակումից հետո առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է:
Հավելենք՝ նախորդ սահմանափակումը վերաբերում էր վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալին: Այսինքն՝ գովազդի սահմանափակումը չի բերում խաղամոլների թվի նվազման: Սա՝ առաջին փաստ, սակայն խնդիրը նաւ տեխնիկական է, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ կայքերի պարագայում ժամանակային սահմանափակում կատարել:
Հետեւաբար ստացվում է՝ գովազդները հոսելու են դեպի համացանց, եւ լրատվամիջոցները որպեսզի օգտվեն այդ գովազդներից, կարող են գրանցվել արտերկրում, գործունեություն ծավալել իրավաբանորեն այնտեղ, այստեղից աշխատեն եւ հարկեր չվճարեն: Այսինքն՝ իշխանությունները լրատվամիջոցներին մղում են դեպի արտերկիր: Եթե իշխանությունների նպատակն իսկապես մոլախաղերի դեմ պայքարն է, իրենք պետք է սահմանափակեն հենց մոլախաղերը, մարդկանց մուտքը դեպի գրասենյակներ կամ, օրինակ, սահմանափակումներ դնեն խաղադրույքներ անելու չափի վրա, այլ ոչ թե արգելեն գովազդը կամ որոշ ժամերի գովազդը:
Եվ ամենակարեւորը՝ հիմա մեր տնտեսությունն այն վիճակում է գտնվում, որ Հայաստանում գովազդատուները շատ չեն, բուքմեյքերներն էլ հանդիսանում են ամենախոշոր գովազդատուն, եւ գովազդը սահմանափակելով՝ առաջին հերթին վնասելու են լրատվամիջոցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03