Ապրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի և անկախ ազգային հաստատությունների զարգացման և ուժեղացման» վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որը կազմակերպվել է Եխ-ում Գերմանիայի նախագահությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից, մասնակցել են եվրոպական Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Եվրոպայի խորհրդի մարմինների ղեկավարները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտո Սպանոն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն է ուսումնասիրել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ համագործակցության և օժանդակության համատեքստում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ուղիները, ուժեղացնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) դերը մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության խթանման և պաշտպանության ոլորտներում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է, որ հաստատությունը երրորդ կողմ է ներգրավվել ՄԻԵԴ-ում ներկայացված Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, որը բացառիկ պրակտիկա է և ներկայացվում է տարբեր երկրներում որպես միջազգային լավագույն փորձի օրինակ:
Արման Թաթոյանը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը դիրքորոշումներ (Rule 9 submission) է ներկայացնում Հայաստանին վերաբերող գործերով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե վճիռների կատարման վերաբերյալ՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ԵԽ Հանձնարարականի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ և բազմակողմանի աշխատանքի արդի մարտահրավերները:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55