Ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ և հավաստի տեղեկություններով՝ Հայաստան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Վանո Թումանյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020 թվականի փետրվարից, ով կասկածվում է 2019 թվականի փետրվարի 24-ին հրազենի գործադրմամբ Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարենի» սպանությունը կատարելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կայքի տեղեկություններով՝ նրա թաքնվելու վայրը պարզելու համար հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, ի վերջո բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Թումանյանն ինքնակամ ներկայացել է ՌԴ-ում տեղի իրավապահներին։ Ապրիլի 26-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Վ. Թումանյանը տեղափոխվել է Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ երկամսյա կալանք էր կիրառվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։ Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կայքի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55