Բրազիլիայի դեղագործական կարգավորիչ Anvisa-ն թույլ չի տվել ներմուծել ռուսական Sputnik V պատվաստանյութը: Այսօր՝ ապրիլի 27-ին, դեղագործական կարգավորողի խորհրդի անդամները միաձայն որոշել են մերժել այն` «բնորոշ ռիսկերի» և «լուրջ թերությունների» պատճառով: Anvisa-ի որոշման մեջ ասվում է, որ պատվաստանյութերը մշակողները բավարար տեղեկատվություն չեն տրամադրել դրա հուսալիությունը, որակը և արդյունավետությունը հաստատելու համար: Այս մասին գրում է DW-ն։ Anvisa-ի տեխնիկական ստորաբաժանումը նախկինում խորհուրդ էր տվել չթույլատրել Sputnik V-ի ներմուծումը՝ վկայակոչելով պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության հետ կապված «կարևոր խնդիրներ», որոնք անհրաժեշտ է պարզել այն ներմուծելուց առաջ: Հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը, անձնական ստուգումներից ստացված տվյալները և կարգավորող այլ մարմիններից ստացված տեղեկատվությունը՝ կազմակերպությունը նշել է, որ «ռիսկերն» այժմ չափազանց մեծ են: Ասվում է, որ որոշիչը եղել է պատվաստանյութում ադենովիրուսի առկայությունը, ինչը, ըստ Anvisa-ի դեղերի և կենսաբանական արտադրանքի մենեջեր Գուստավո Մենդեսի, «լուրջ» թերություն է: Միևնույն ժամանակ, Բրազիլիայի ազգային տեխնիկական կենսաանվտանգության հանձնաժողովը (CTNBio), որը գիտության, տեխնոլոգիայի և նորարարության նախարարությանը կից կառույց է, հաստատել է ռուսական Sputnik V պատվաստանյութի առևտրային օգտագործումը: Հանձնաժողովը թույլատրել է երկրում պատվաստանյութերի արտադրության բացումը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44