Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք գրառումը.
«Արամ Աշոտովիչն այսօր գրել է ամոթի, ավելի ճիշտ՝ Նիկոլի ու նրա շրջապատի մոտ դրա բացակայության մասին: Նա միանգամայն իրավացի է իր զարմանքի և վրդովմունքի առումով. նորմալ ընտանիքում դաստիարակված նորմալ մարդն ամոթ է զգում կատարվողի համար:
2018-ին կարևոր էր ցույց տալ, որ անթույլատրելի որևէ բան չի մնացել: Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ անչափահասներին բողոքի ակցիաներին տանելը, աղանդավորների աջակցությունն օգտագործելը, հակառակորդների տների մոտ դագաղներ դնելը, ատելության և բռնության խոսքի օգտագործումը, պատերազմում տարած հաղթանակների մասին ստելը, հերոսների գերեզմանները տրորելը, զոհվածների և գերիների ընտանիքներին ստելը, պատերազմի համար համայն հայության հավաքած միջոցները պաշտոնատար անձանց պարգևավճարների համար ծախսելն ընդունելի լինեին: Այլ կերպ ասած, որպեսզի հեղափոխականները չամաչեին իրենց հանցագործությունների համար:
Եվ նրանք չեն ամաչում: Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց: Ամոթը բացառվում է հանրային քննարկումներից՝ ցանկացած ստորություն ընդունելի դարձնելու նպատակով: Որպեսզի սրիկաներն ու հանցագործները հոգեբանական անհարմարություն չզգան:
Այս ամենաթողության հետևանքը դարձել է այն, որ մենք՝ հասարակությունը, չամաչեցինք մահից, մեր հայրենիքի վաճառքից: Մենք կորցրել ենք ամոթը պատմության առաջ:
Սենեկան ասում էր, որ ամոթն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները: Ես սրան ավելացնելու ոչինչ չունեմ»:
Ստորև ներկայացնում ենք «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովի այն գրառումը, որին անդրադարձել է Միքայել Մինասյանը:
«Տեսա Սյունիքի պուրակում Իլհամ Ալիևի լուսանկարը և մտածեցի՝ հետաքրքիր է, չէ՞ որ այս լուսանկարը տեսել են Փաշինյանը, նրա կինը, այդ ամբողջ «Իմ քայլ»-ը: Արդյոք նրանց սիրտը չի՞ ճմլվել այդ պահին, մի՞թե նրանք ամոթահար չեն եղել բոլոր այդ խայտառակ Ալենները, Անդրանիկները և նրանց նմանների խումբը»
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02