Apple-ի դեմ դասական հայց է ներկայացվել՝ ընկերության կողմից երաշխիքային պարտավորությունների չկատարման համար, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Appleinsider-ը:
Դատական հայցը ներկայացվել էր ԱՄՆ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Դրանում ասվում է, որ գովազդում ընկերությունը սխալ տեղեկություններ է տրամադրում իր սմարթֆոնների խոնավության պաշտպանության աստիճանի վերաբերյալ եւ հրաժարվում է երաշխիքային պարտավորությունների կատարումից: «Անտուանետ Սմիթի եւ մյուս հայցվորների» անունով ստորագրված 13 էջանոց բողոքում նշվում են դատավարության պատճառները:
Մասնավորապես, հայցադիմումի փաստաթղթում նշվում է, որ Apple-ն իր iPhone-ներն ակտիվորեն որպես անջրանցիկ սարքեր է գովազդում: Ընդ որում, գովազդի եւ օգտագործողի պայմանագրում կորպորացիայի փաստաբանները մանր շրիֆտ են օգտագործում եւ «ոչ բավարար կերպով» են թվարկում այն դեպքերը, որոնց վրա երաշխիքը չի տարածվում: Օրինակ, Apple-ի սպասարկման կենտրոնները հրաժարվում են վերականգնել խորտակված սարքերը, որոնք շփվել են քլոր կամ աղ պարունակող ջրի հետ:
Բացի այդ, փաստաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ սպասարկման կենտրոնի մասնագետներն առաջնորդվում են iPhone-ում տեղադրված խոնավության ցուցիչներով, որոնք հեղուկների հետ շփվելիս կարմիր են դառնում: Սակայն մասնագետները կարծում են, որ դրանք տեղադրված են այնպես, որ փոխում են իրենց գույնը նույնիսկ գաջեթի վրա ջրի, սուրճի կամ հյութի աննշան ընկնումից: Ընդ որում, ցուցիչի գունավորումը սմարթֆոնն անվճար վերանորոգելուց հրաժարվելու պատճառ է:
Փաստաթղթում ասվում է, որ կոնկրետ հայցվոր Անտուանետ Սմիթին դեպքում Apple-ը հրաժարվել է վերանորոգել iPhone-ը սմարթֆոնի վրա առկա խոնավության պատճառով: Արդյունքում, վերանորոգման համար նա ստիպված էր վճարել իր սեփական միջոցներից: Պնդվում է, որ դատավարության կողմերը չէին օգտվի Apple-ի տեխնոլոգիայից, եթե ընկերությունն իր գովազդով չմոլորեցներ նրանց:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44