ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Donald J. Trump Foundation հիմնադրամից 258.000 դոլար է վերցրել ու ծախսել անձնական նպատակներով:
Ինչպես նշում է The Washington Post-ը, միլիարդատեր գործարարը հիմնադրամի միջոցներն օգտագործել է իր ընկերությունների տուգանքների վճարման համար: Մասնավորապես՝ 2007թ. Թրամփի՝ Ֆլորիդայում կառուցված հյուրանոցը պետք է 120.000 դոլարի տուգանք վճարեր, սակայն տեղի իշխանությունները համաձայնել են չեղարկել պարտքը, եթե միլիարդատերը 100.000 դոլար նվիրաբերի վետերանների կարիքները հոգալուն: Հենց այս նպատակներով է Թրամփն օգտագործել հիմնադրամի փողերը:
Բացի այդ, Թրամփին պատկանող նյույորքյան գոլֆ ակումբը պայմանավորվել է իր դեմ ներկայացված դատական հայցի կարգավորման վերաբերյալ, ինչի դիմաց գործարարը 158.000 դոլարի բարեգործություն է արել:
The Washington Post-ը հավելում է, որ 2014թ. Թրամփը հիմնադրամից վերցված 10.000 դոլարով բարեգործական երեկոյի ընթացքում ձեռք է բերել իր դիմանկարը:
Եթե ԱՄՆ-ի հարկային ծառայությունը հաստատի, որ Թրամփը խախտել է օրենքը, ապա հանրապետականների թեկնածուն ստիպված կլինի տուգանք վճարել կամ էլ հիմնադրամին փոխհատուցել ծախսված գումարն ամբողջությամբ:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44