ARM | RUS |

Հարութ Սասունյան. Վերջապե՛ս, Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը… Ո՞րն է հաջորդ քայլը

28.04.21 | 13:58

Նախագահ Ռեյգանի կողմից նախագահական հռչակագրում Հայոց ցեղասպանության հիշատակումից քառասուն տարի անց, մինչ Միացյալ Նահանգները խուսափում էր այդ խնդրից, նախագահ Բայդենը օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ չնայած Թուրքիայի Հանրապետության ժխտողական ղեկավարների կողմից Միացյալ Նահանգների կառավարությանը պարտադրված «բերան փակելու» քաղաքականությանը․․․ Առավել, Բայդենն իր «Հայոց հիշատակի օրվա ուղերձում» ցեղասպանություն բառն օգտագործեց ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Անցյալ տարի, երբ Բայդենը նախագահի թեկնածու էր, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց քանի որ ամերիկահայերը բազմիցս խաբվել են նախորդ նախագահների կողմից, որոնք չէին կատարել իրենց նախընտրական խոստումները, նրանք զգուշավոր լավատեսությամբ էին վերաբերվում Բայդենի հանձնառությանը: Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ սկսած 1951 թվականից, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ ներկայացրեց Համաշխարհային դատարան․ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձև ընդունեց 1975, 1984 և 2019 թվականներին․ ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև ընդունեց 2019 թվականին, և Ռեյգանը նախագահական հռչակագիր հրապարակեց 1981 թ․ ապրիլի 22-ին, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ առաջընթաց է`մի քանի դրական հետևանքներով․

1) Քանի որ 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը շատ զգացմունքային հարց է, Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները գոհունակության խոր զգացում ունեցան, որ իրենց նախնիների կրած ցեղասպանությունը պաշտոնապես և ճշմարտորեն ընդունվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից: 2) Ամերիկայի նախագահի այս ամենավերջին և հեղինակավոր խոստովանությունը ԱՄՆ դատարաններին հնարավորություն կտա շարունակել հայերի ներկայացրած հայցերը՝ ցեղասպանության դարաշրջանի պահանջների վերաբերյալ Թուրքիայի կառավարությունից: Նախկինում դաշնային դատավորները մերժում էին նման դատավարությունները և պնդում (սխալ կերպով), որ քանի որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, Կալիֆորնիան և այլ առանձին նահանգներ չեն կարող օրենքներ ընդունել, որոնք թույլ են տալիս այս դատական գործերը շարունակել: Այնուամենայնիվ, եթե դատարանները որոշեն, որ Բայդենի ուղերձը բավարար չէ նման դատական հայցեր հարուցելու թույլտվության համար, ապա ամերիկահայերը պարտավոր են ներկայացնել օրենքի առաջարկ, այլ ոչ թե հիշատակման բանաձև, որը պետք է ընդունվի Կոնգրեսի երկու պալատների և ստորագրվի նախագահի կողմից: Սա պիտի լինի վերջին խոսքը Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու իրավական պահանջների կատարման համար: 3) Քանի որ Միացյալ Նահանգները գերտերություն է, նախագահի հայտարարությունները մեծ ազդեցություն ունեն այլ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Իսրայելի վրա: Ուստի սպասվում է, որ մի քանի երկրներ կհետևեն նրա օրինակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: 4) Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ հայերի համար հատկապես դժվար ժամանակաշրջանում՝ անցած աշնանը Ադրբեջանի, Թուրքիայի և իսլամական ջիհադիստական վարձկանների մասնակցությամբ արցախյան պատերազմում տեղի ունեցած աղետալի պարտությունից հետո: Նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը կբարձրացնի հայերի ոգին և կարող է ստեղծել համաշխարհային տերությունների բարի կամքի մթնոլորտ՝ կապված Արցախի կարգավիճակի և նրա բնակչության պաշտպանության խնդրի արդարացի լուծման համար: 5) Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը նաև քաղաքական պայքար է մի կողմից այդ զանգվածային հանցագործությունն իրականացրած երկրի, մյուս կողմից՝ զոհերի ժառանգների կողմից: Թուրքիայի կառավարությունը, անցած տարիների նման, արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան միլիոնավոր դոլարներ վճարեց ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին` ցեղասպանությունը ժխտելու համար, ճնշում գործադրեց և սպառնաց Միացյալ Նահանգներին սարսափելի հետևանքներով, եթե վերջինս ճանաչի ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Թուրքիային հասցվեց շռնդալից քաղաքական հարված: Թուրքիայի ամբարտավան նախագահին, որը կարծում է, թե ոչ մի երկիր չի կարող դեմ գնալ իր ցանկություններին, ԱՄՆ նախագահը խստորեն իր տեղը դրեց: Համոզված եմ, որ Էրդողանը անքուն գիշեր է անցկացրել, երբ Բայդենը ապրիլի 23-ին զանգահարել է նրան՝ տեղեկացնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր որոշման մասին։ Հուսանք, որ նվաստացած Էրդողանը հասկացավ՝ աշխարհը չի պտտվում Թուրքիայի շուրջ: Այժմ տեսնենք, թե Թուրքիայի կառավարությունը ինչպես կարող է հակադարձել։ Արդյոք ժամանակավորապես հե՞տ կկանչի իր դեսպանին Վաշինգտոնից, կսպառնա՞ դադարեցնել առևտրային կապերը, թե՞ կարգելափակի ԱՄՆ կառավարության կողմից Ինջիրլիքի ավիաբազայի օգտագործումը։ Հուսով եմ, որ Էրդողանը կանի այս բոլոր քայլերը և շատ ավելին: Նման գործողություններով Թուրքիան կխորացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, կապահովի Հայոց ցեղասպանության հանրայնացումն ամբողջ աշխարհում և իր ձախողված տնտեսությունը կտանի սնանկության: Դա կարող է հանգեցնել ներքին իրարանցման և Էրդողանին նախագահականից վերջնականապես հեռացնելուն հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե ոչ ավելի շուտ: Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը ապրիլի 26-ի ուշ գիշերը թուրք ժողովրդի առջև երկար ելույթ ունենալով, Հայոց ցեղասպանության մասին իր սովորական ստերից բացի, չհամարձակվեց հայտարարել ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության մասին՝ ի պատասխան Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի: Այսպիսով, Էրդողանը ցուցադրեց իր բացարձակ նվաստացումն ու անզորությունը։ Չկարողանալով պարտադրել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվել ցեղասպանությունը ճանաչելու իր ծրագրերից, Թուրքիայի ղեկավարներն այժմ դիմում են իրենց սովորական հնարքներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգների ճանաչումը ոչինչ չի նշանակում: Եթե դա ոչինչ չէր նշանակում, ինչո՞ւ էր Թուրքիան միլիոնավոր դոլարներ ծախսում լոբբիստների վրա մի քանի տասնամյակ և ճնշում գործադրում ԱՄՆ կառավարության վրա՝ սպառնալով սարսափելի հետևանքներով։ Ավելի քան մեկ դար շարունակ ստերն ու ժխտումները շարունակելու փոխարեն, շատ ավելի լավ կլինի, որ Թուրքիան պարզապես ընդունի իր նախորդների ոճրագործությունները, ներողություն խնդրի և փոխհատուցի հայ ժողովրդին հասցված ահռելի վնասների համար: Թուրքիան լավ կանի հետևի Գերմանիայի օրինակին՝ Հոլոքոստից հետո։ Գերմանիան ներողություն խնդրեց Հիտլերի զանգվածային հանցագործությունների համար, հուշարձաններ կանգնեցրեց Հոլոքոստի զոհերի համար և միլիարդավոր դոլարներ փոխհատուցեց: Սա այն է, ինչ անում է քաղաքակիրթ մի ժողովուրդ, երբ իր ղեկավարները ծանր հանցագործություն են գործում։ Միևնույն ժամանակ, Սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է հետապնդեն իրենց պահանջները օրինական ճանապարհներով՝ բազմաթիվ դատական հայցեր ներկայացնելով ընդդեմ Թուրքիայի՝ տարբեր երկրների դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ պահանջելով վերականգնել ցեղասպանության պատճառած վնասները: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը պետք է Թուրքիային տանի Համաշխարհային դատարան, որտեղ միայն կառավարություններին է թույլատրվում հայց ներկայացնել: Վերջապես, ճիշտ պահն է հիշել և շնորհակալություն հայտնել հայերի մեծ բարեկամ, Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին, ում դիվանագիտական կարիերան ընդհատվեց 2006 թվականին, երբ նա Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ ասաց ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ճիշտ կլիներ, որ Բայդենի վարչակազմը Էվանսին նշանակեր որպես հաջորդ ԱՄՆ դեսպան Հայաստանում։ Սա նվազագույնն է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է անել այն բանից հետո, երբ նախագահը պաշտոնական ներողություն խնդրի նրանից: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման հարցը

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման...

14:03

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44