ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ և օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը: Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը:
Առաջարկվում է նաև սահմանել Հարկ վճարողի օր: Հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին: Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթը լրամշակվել է, կատարվել են որոշակի խմբագրական, տեխնիկական հստակեցումներ: Նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել:
«Փաթեթի ընդունման անհրաժեշտությունն այս ընթացքում ևս հիմնավորվել է՝ դրա նկատմամբ հանրային հետաքրքրվածության աճով: Դրա մասին է վկայում նաև վերջին ամիսներին հարկ վճարողների կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ներկայացված դիմումների քանակական աճը: 2021-ի հունվար-մարտին 2020-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ դիմումների քանակն աճել է 2.4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի քանակը՝ 2.5 անգամ»,- ասաց Հովհաննիսյանը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55