ՀՀ համար անվտանգային ռիսկեր առաջանալու պարագայում ադրբեջանցի գործարարի կողմից գնված «Caucasus online» ընկերության հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի կապի օպերատորների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի ավարտին, հայտնի դարձավ, որ վրացական «Caucasus Online» ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Neqsol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը։ Tert.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարում է հենց այդ ընկերությունը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընկերության սեփականատիրոջ փոխվելու դեպքում ընկերությունը պարտավորություն ունեցել է նախապես տեղեկացնել այն երկրներին, որոնք մատակարարվում են այդ ընկերությունից, նախարարությունը պատասխանել է, թե նշված ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում ոչ թե ՀՀ-ն, այլ ՀՀ կապի օպերատորները։ «Հետևաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում չի կարող անդրադառնալ մասնավոր իրավունքի սուբյեկտներին վերաբերող տեղեկատվությանը»,-հավելել են ԲՏԱ նախարարությունից։ Tert.am-ի հարցին, թե նախքան ընկերության վաճառքը՝ ՀՀ-ն տեղյակ եղե՞լ է գործարքի մասին, ԲՏԱ նախարարությունը պատասխանել է, որ պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել։ «Հարկ է նշել, որ հարցը գտնվում է Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովի և կոմերցիոն կազսմակերպության հարաբերությունների դաշտում»,-նշված է պատասխանում։
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02