Ինտերպոլը միացել է է Ստալկերական ծրագրային ապահովման դեմ պայքարի կոալիցիային (Coalition Against Stalkerware), որի համահիմնադիրն է «Կասպերսկի» ընկերությունը։
Ընկերության Հայաստանի ներկայացուցչություն ից հայտնում են, որ քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը կբարձրացնի 194 երկրներում տեղական իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում այդ սպառնալիքի մասին իրազեկվածությունը։
Ստալկերական ԾԱ-ն լրտեսման ծրագրերն են, որոնց օգտագործումը սարքի վրա, առանց սեփականատիրոջ իմացության, շատ երկրներում իրավախախտում է և հետապնդվում է օրենքով։ Դրանց դեմ պայքարը պահանջում է գլոբալ համատեղ ջանքեր վենդորներից, ՀԿ-ներից, իրավապահ մարմիններից և ակադեմիական համայնքից:
Այդ պատճառով 2019-ին 10 ընկերություններ, այդ թվում՝ «Կասպերսկի» լաբորատորիան և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիա են ստեղծել։ Միջազգային այս նախաձեռնությունն ուղղված է նման ծրագրերի օգտագործմամբ բռնության և հետապնդումների դեմ պայքարին։ Այսօր կոալիցիայի կազմում ընդգրկված են արդեն 35 մասնակից գործընկերներ ամբողջ աշխարհից։ «Կասպերսկի» ընկերության աջակցությամբ կոալիցիայի անդամները հատուկ դասընթացներ են մշակել իրավապահ մարմինների աշխատակիցների համար, որպեսզի օգնեն նրանց սովորել հետաքննել ստալկերական ԾԱ-ի օգտագործման դեպքերը և աջակցություն ցուցաբերել զոհերին:
Ընկերության տվյալներով՝ 2020-ին աշխարհի գրեթե 54 հազար օգտատերեր բախվել են ստալկերական ԾԱ-ին: Նույն թվականին Հայաստանում լրտեսական ծրագրերի գրոհների բախվել է բջջային սարքերի օգտատերերի 0,03%-ն այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 0,02%:
Կոալիցիայի գործընկերներն աշխատում են մի քանի ուղղություններով. բարելավում են ստալկերական ԾԱ-ի հայտնաբերման տեխնիկական հնարավորությունները, ստեղծում են նման ծրագրերի նմուշների հավաքման մեխանիզմ և տեղեկատվական ու տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերի և ստալկերական ԾԱ-ից այլ տուժածների հետ աշխատող կազմակերպություններին:
Ի սկզբանե, «Կասպերսկի» ընկերությունից բացի, կոալիցիայի մեջ են մտել Avira-ն, Էլեկտրոնային սահմանների հիմնադրամը (Electronic Frontier Foundation), Ընտանեկան բռնության նախաձեռնողների հետ աշխատանքի եվրոպական ցանցը (European Network for the Work with Perpetrators of Domestic Violence), գերմանական G DATA Cyber Defense վենդորը, ամերիկյան Malwarebytes վենդորը, Ընտանեկան բռնության հակազդման ազգային ցանցը (National Network to End Domestic Violence), NortonLifeLock ընկերությունը, Operation Safe Escape ոչ առևտրային կազմակերպությունը և գերմանական WEISSER RING ասոցիացիան։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02