«Իմ քայլը» ունի լուրջ հնարավորություններ արտահերթ ընտրություններում հաղթելու հենց առաջին փուլում: «Հոդված» ակումբում հրավիրված քննարկմանը նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ լրացնելով, թե հնարավորություններ ունենալը դեռևս չի նշանակում, որ դրանք անպայման իրականություն կդառնան:
«Բայց նման հնարավորություններ կան, և դրանք բավականին լուրջ են, դրա համար էլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների, որպեսզի «ռեստարտ անի» բյուրոկրատական լեգիտիմությունը, քանի որ մեծ հարց է՝ կկարողանա՞ Փաշինյանը դա անել երեք տարի հետո»,- շարունակեց քաղաքագետը: Սոցիոլոգիական հարցումների հետ կապված տեխնիկական և մեթոդոլոգիական առումով Իսկանդարյանը վերապահումներ ունի, ամեն դեպքում, դրանք հաշվի առնելով գտնում է, որ Փաշինյանը 30 տոկոս ձայն ունի, որը կարող է դառնալ 40 տոկոս, իսկ վարչական ռեսուրսի գործադրման դեպքում՝ 50+1: Քաղաքագետի խոսքով, Փաշինյանը կենտրոնանալու է գյուղական համայնքների ուղղությամբ, բայց ոչ մարզերի խոշոր քաղաքների: Այսինքն, այն մարդկանց է թիրախավորելու, որոնք չունեն կրթական բարձր ցենզ: Իսկ նախընտրական հռետորաբանությունը լինելու է՝ ամեն ինչ պիտի անենք, որ հները չվերադառնան: Ըստ Իսկանդարյանի՝ խորհրդարան անցնելու լուրջ հնարավորություններ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը՝ միանգամայն հնարավոր է՝ նրանք լինեն 2-րդ տեղում: «Կրկնում եմ՝ ես սա ասում եմ այսօրվա դրությամբ՝ դեռ երկու ամիս կա, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց Իսկանդարյանը: Իսկանդարյանը շարունակեց՝ Քոչարյանը փորձելու է առաջ տանել Արցախի շահերը, հետաքրքրությունները, այսինքն՝ աշխատելու է ավելի շատ ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի համար: Երկրորդ թեզը, որ առաջ է տանելու Քոչարյանը, սա է՝ ես կարող եմ: «Այդ մարդիկ ոչ մի բան չեն կարող, կոմպետենտ չեն, իսկ ես կարող եմ, ես հաղթող եմ, ես կարող եմ ղեկավարել: Եվ երրորդ թեզով Քոչարյանը շեշտը դնելու է սոցիալական ոլորտի վրա, որ այդտեղ էլ ինչ-որ բաներ կարող են անել»,- լրացրեց քաղաքագետը: Խոսելով ՀՀԿ-ի մասին, Իսկանդարյանն ասաց, որ նրանք աշխատելու են նույն ընտրազանգվածի համար, ինչ Քոչարյանը: «Այսինքն՝ նրանք փորձելու են ավելի շուտ իրարից ձայներ տանել, քան ավելացնել»,- ընդգծեց քաղաքագետը՝ չբացառելով այլ տարբերակների ի հայտ գալն ընտրություններին նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում: Արտահերթ ընտրություններում հիմնական մրցակից ուժերի շարքում Իսկանդարյանը չմոռացավ ԲՀԿ-ին և Ծառուկյանին, որը դարձյալ հանդես է գալու հետևյալ իմիջով՝ ես ձեզանից մեկն եմ, պարզապես հարուստ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55