Միացյալ Նահանգները հՎաշինգտոնում տեղի ունեցած մի քանի խորհրդավոր միջադեպ է հետաքննում, այդ թվում` Սպիտակ տան մոտակայքում: Այս միջադեպերի արդյունքում պետական պաշտոնյաների մոտ այսպես կոչված «հավայան համախտանիշի» աշխատնիշներ են հայտնաբերվել, որն անհասկանալի նյարդաբանական խնդիրներ է ներառում, հաղորդում է CNN-ը: Միջադեպերից մեկը տեղի էր ունեցել նոյեմբերին, երբ հիվանդացել էր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան: Մեկ այլ դրվագ կապված է Սպիտակ տան պաշտոնյայի հիվանդության հետ, ով 2019 թվականին զբոսնում էր իր շանը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Վիրջինիա քաղաքում: Պենտագոնը եւ այլ գործակալություններ սկսել են հետաքննել հավայան համախտանիշի հնարավոր գրոհները` չնայած դեռ ոչ մի եզրակացության չեն հանգել այդ կապակցությամբ, հայտնում է CNN-ը: Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարության պաշտոնյաներն օրենսդիրներին տեղեկացրել էին հետաքննությունների մասին եւ ասեկ, որ Ռուսաստանը կարող է պատասխանատու լինել դրանց համար, մինչդեռ ԱՄՆ մեկ այլ նախկին պաշտոնյա ասել է, որ ենթադրյալ հարձակումների հետեւում կարող է կանգնած լինել Չինաստանը: Այսպես կոչված «հավայան համախտանիշն» առաջին անգամ ի հայտ էր եկել 2016-ին, երբ Կուբայում ԱՄՆ դիվանագիտական եւ հետախուզական աշխատակիցները սկսել էին հայտնել բոլորովին անծանոթ ախտանիշների մասին: Համանման անհասկանալի խնդիրների մասին հայտնել էին նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի ԱՄՆ աշխատակիցները: «Հավայան համախտանիշի» հետ կապված ախտանիշներից են գլխապտույտը, սրտխառնոցը, ուժեղ գլխացավերը եւ հիշողության կորուստը: Չնայած քիչ բան է հայտնի այս տարօրինակ դրվագների մասին` Պետդեպարտամենտի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք, ամենայն հավանականությամբ, «միկրոալիքային էներգիայի կիրառմամբ հարձակումների» արդյունք են:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56