Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ ինձ մեղադրում են իշխանությունը տալու մեջ, բա ի՞նչ անեն մարդիկ, իրենք իրենց մեղադրե՞ն։ Այս մասին Արմնյուզ-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իրենք իրենց ասեին, որ իրենք փողոցներ էին փակում, որ իրենք դմփ-դմփ-հու էին անում։ Բայց երբ ասում եմ՝ բա մարդիկ ում մեղադրեն, դա չի նշանակում, որ ինքս ինձ չեմ մեղադրում։ Անշուշտ ես չէի կարող պատկերացնել, որ կարող էր այսպիսի հետեւանք լինել։ Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ դա հակաղարաբաղյան շարժում է, հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձփել են հավատացնել, որ Հայաստամնը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ աստիճանի, որ Հայաստանում անարդարությունը անսահման է եւ այլն։ Բայց որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, որ ես չէի կարող կանխատեսել։ Ես հասկանում էի, որ այո, կարող են լինել խնդիրներ։ Ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ։ Հնարավորությունը մեծ էր։ Ես այդպես էի կարծում»,-ասաց Սերժ Սարգսյանը։ Դիտարկմանը, որ 2018-ին Ռադիոտան գրավումից հետո բոլոր հիմքերը կային Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ինչու նա չձերբակալվեց, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այո, ակնհայտ էր, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որեւէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, որ հետո ունեցանք, որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումներն ստանում էին բոլորովին այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ։ Կարծում էինք, որ սա միգուցե խայծ էր, որ նա ձերբակալվի, հերոսացվի եւ դրա հիման վրա շարժումը թափ հավաքի»։
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03