Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով այս օրերին Հայրենիքում է, 168.am-ի հետ կիսել է իր տոնական տրամադրությունն ու շնորհավորանքները: «Մեր անկախ երկրին մաղթում եմ մնալ այնքան գեղեցիկ, որքան եղել է ու կա՝ իր տաղանդավոր զավակներով միասին: Այսօրվա իմ ամենակարևոր մաղթանքը պետք է լինի՝ պահպանել ու պաշտպանել մեր անկախությունը՝ երկար տարիներ ու դարեր: Շնորհավորում եմ բոլորիս՝ մեզ համար այսքան թանկ տոնի առիթով»,- ասել է երաժիշտը: