Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով իր ընկերների հետ խնդրագիր է տարածել change.org կայքում: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Ընկերներ (Հայաստանում և աշխարհում), այսօր Հայաստանի անկախության 25-ամյակն է: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ նշելու այս փոքր, բայց հիասքանչ ժողովրդի որոշ հաջողությունները՝ միևնույն ժամանակ պայքարելով մտահոգող խնդիրների դեմ: Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ հասարակության ստվար հատվածը դժգոհ է: Այդ պատճառով ես և իմ ընկերները հանուն Հայաստանի ժողովրդի և դրական քաղաքացիական փոփոխությունների ու բարեփոխումների աջակցության հայտարարություն ենք պատրաստել»,- գրել է Թանկյանը և կոչ արել համաձայնության դեպքում ստորագրել խնդրագիրը change.org կայքում:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Արդարադատություն Հայաստանում
Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին:
Նկատի ունենալով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումներն ու բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,
Մենք ասում ենք ՈՉ՛
համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։
Մենք ասում ենք Այո՛
բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։
Մենք ասում ենք Այո՛
շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին՝ Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:
Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և, այդպիսով, ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:
«Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգ հայերի համաշխարհային կոալիցիա է, որոնք հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ ու արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը՝ այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, և հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր բացառիկ արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծարարության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքն անհավատալի է»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22