«Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսին մարդիկ կարող են լուսանկարների միջոցով ծանոթանալ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հիսունից ավելի պատմամշակութային արժեք ունեցող կոթողի, որոնք այժմ վտանգված են: Ցուցահանդեսը բացվեց մայիսի 1-ին Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Այն նախաձեռնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը: Կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ իրենց նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիշեցնել այն կոթողների մասին, որոնք կորցրել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով և վերարժևորել այդ ամենը: «Լուսանկարներում ներկայացված է 55 մշակութային կոթող: Համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որի առաջնորդը տրամադրել է կոթողների ցանկը, իսկ լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որի նախագահը վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Կարապետյանը հուշարձանները լուսանկարել է իր ուսումնասիրությունների ընթացքում»,-ասաց, Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ նախատեսում են լուսանկարների հիման վրա բրոշյուրներ հրատարակել և ներկայացնել ՀՀ-ում տարբեր դեսպանատներ, որպեսզի դեսպանություններն էլ ևս մեկ անգամ տեսնեն, թե ինչ արժեքներ ենք մենք կորցրել:
«Սա սպիտակ ցեղասպանություն է»,-եզրափակեց Արթուր Ավետիսյանը: Ցուցահանդեսը բաց կլինի նաև մայիսի 2-ին:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56