«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանի ավագ դուստրը՝ 18-ամյա Մեգին, ներկայացրեց իր նոր՝ «Emotions» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ հանդիսատեսը կարող է տեսնել նոր, հասուն, գեղեցիկ և հետաքրքիր Մեգի: Երգն անգլերեն լեզվով է և շատ ռիթմիկ, հեղինակներն են Վահան Նահապետյանը և Սոնա Դունոյանը:
Երգի ռիթմին համապատասխան գունեղ իրականությամբ տեսահոլովակը նկարահանել է Դավիթ Բադալյանը: Մեգին պրեմիերայի ժամանակ նշեց, որ հատկապես հիմա շատ կարևոր է, որ երիտասարդները ներկայացնեն լավ տրամադրություն և լիցքեր փոխանցող երգեր:
«Այս տեսահոլովակում այնպիսինն եմ, ինչպես իրականում ես կամ՝ ակտիվ, պարասեր, երաժշտասեր: Տեսահոլովակի գույներն էլ իմ բնավորության մի մասն են, ես էմոցիաներով հենց այսպիսին եմ, բայց առաջիկայում կլինեն նաև այլ ոճում նոր երգեր և տեսահոլովակներ, որոնցից երկուսն արդեն պատրաստման փուլում են, փակագծերն ավելի ուշ կբացենք»,-նշեց Մեգին:
Երգչուհու մայրիկը կարևորեց այն, որ Մեգին արդեն շատ ինքնուրույն է որոշումներ կայացնում, բայց երգի հիման վրա տեսահոլովակ նկարելը երկուսի ցանկությունն էր, քանի որ հավանել էին երգը: Նախկինում Մեգին արդեն հասցրել է ներկայացնել 9 երգից բացկացած ձայնասկավառակ, որը ավելի շատ պատանի հանդիսատեսի համար էր: