Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ի ապրիլին Նիկոլը բոլորին խոստացավ առանց հերթ մտնելու հնարավորություն։
Ոմանց բառացի խոստացավ, ոմանց՝ անուղղակի։
Այդ խոստմանը բոլորը հավատացին, որովհետև առանց հերթ մտնելու համար խելքներն իրենցը չէր։ Տաքսիստներն էին երազում առանց հերթ խցկվել և Նիկոլն իրենց ուղիղ խոստացավ, որ այլևս արագաչափեր չեն լինելու, իսկ տուգանքները ջրվելու են։ Տգետ շատ ջահելների խոստացավ, թե թքեք ուսման վրա, պաշտոնները մե՛կ է ձերն են։
Իշխանության ներսում էլ լիքը մարդ հավատաց, որ Սերժին մերժելով՝ կկարողանան առանց հերթ մտնել, ավելի բարձր դիրքավորվել։ Նիկոլին որպես գործոն չէին դիտարկում։ Իրենց թվում էր, թե այդ խեղկատակն այսպես թե այնպես չի կարողանալու իշխանությունը պահել, «կարևորը Սերժին գցի, իսկ մնացածն արդեն մենք գիտենք»։
Ինչպես հայտնի սերիալի Ճկույտն էր ասում. «Քաոսն աստիճաններ են, որոնցով բարձրանում ես վերև»։
Նիկոլը, սակայն, խաբեց բոլորին՝ փողոցի տաքսիստներից սկսած, իշխանության մեջ նստած «տաքսիստներով» վերջացրած։
Հիմա էլ է շատերին թվում, թե քաոսի և նշանակում է՝ աստիճաններով բարձրանալու, ժամանակն է։ Ու որ կարևորն աստիճաններն են, իսկ Նիկոլը՝ «հեչ, կարևորը բարձրանանք, Նիկոլին էլ հենց պետք եղավ, կլարենք»»։