Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ «իշխանություն» բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս) փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հերթով գանք.
- նրանք խոստանում էին տնտեսական հեղափոխություն,
- սոցիալական ռևանշ (վերաբաշխել ունեցվածքը հարուստներից աղքատներին),
- արժանապատիվ ապագա (ըստ երևույթին դա աղքատության հաղթարում պետք է նշանակեր),
- արդարություն, որի տակ, ըստ «ժողովրդի» արձագանքների պետք էր հասկանալ հարուստներին, նախկին իշխանավորներին լցնել բանտերը, իսկ ոմանց ցուցադրական նվաստացնել,
- «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ինչի կոնկրետ բովանդակությունը շատ դժվար է հասկանալ և այլն։
Հիմա փորձենք ռացիոնալ կերպ գնահատել, թե տնտեսական զարգացման համար ինչ նախապայմաններ են պետք։
Տնտեսական զարգացման համար պետք են մի շարք առաջնային նախապայմաններ․
- սեփականության անձեռնմխելիություն, որը տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է, քան արդար ընտրություններն ու պայմանական դեմոկրատիան (դա իմ տեսակետը չէ, այլ աշխարհի ամենահանրաճանաչ տնտեսագետների կարծիքն է),
- քաղաքական համակարգի կայունություն, որը կկարողանա երկար ժամանակ ապահովել պետության կայունությունը և ընտրված քաղաքական կուրսի երկարաժամկետ ապոհովումը,
- դատական համակարգի անկախությունը (գոնե տնտեսական գործերում) քաղաքական համակարգից։
Վերը ասվածը չի նշանակում, որ ես դեմ եմ արդար ընտրություններին, կամ ժողովրդավարությանը, սակայն տնտեսության զարգացման և վերը նշված խմբավորման խոստումների համար դրանք առանցքային չեն (ցանկալի են, բայց պարտադիր չեն), ինչի օրինակները կարող ենք տեսնել Չինաստանում, Հարավային Կորեայում (որի տնտեսական զարգացումը սկսվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում), Սինգապուրում և այլն, օրինակները շատ են։
Ինչի եմ սա ասում։ Գործող «իշխանությունն» այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ ճիշտ հակառակն է արել ու եթե հնարավորություն ունենա, նույն կերպ շարունակելու է։ Այնպես որ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ այս ռեժիմի պայմաններում կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ»,- գրել է Դանիելյանը:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03