«Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հարավում գտնվող բանակային բազայի վրա, զոհվել է առնվազն 18 զինվոր, ևս տասը վերքեր են ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են տեղական աղբյուրները:
Ինչպես հաղորդվում է, թալիբները լույս մայիսի 3-ի գիշերը Ֆարահի նահանգի Բալա-Բալուք գավառում գտնվող ռազմաբազա են թափանցել հատուկ փորված թունելով: Թաջ նահանգի ղեկավար Մոհամադ Ջահիդը տեղական ԶԼՄ-ներին հաստատել է, որ թունել թափանցած զինյալները պայթյուն են իրականացրել ռազմաբազայում: Նա չի նշել զոհվածների ստույգ թիվը: Ընդամենը ռազմակայանում գտնվում էր շուրջ 30 զինծառայող:
Ներկայում Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության և «Թալիբան»-ի միջև մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել ԷէՌԻԱ Նովոստին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34