Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով այս օրերին գտնվում է Հայրենիքում, Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով զրուցել է 168.am-ի հետ, փոխանցել իր տրամադրությունները, առավել լավ ապագա կերտելու իր հստակ ու հակիրճ տեսլականն ու, անշուշտ, նաև շնորհավորանքները:
«Դժվար բան եք հարցնում… իրականում՝ ի՞նչ կմաղթեի մեր Անկախության տոնի առիթով… Թերևս, պետք է ցանկանամ, որ մի գեղեցիկ օր մենք իսկապես անկախության մեջ ապրենք, չնայած այսօրվա մեր ունեցած անկախության շնորհիվ էր, որ հայրս տարիներ առաջ մեկնեց Գերմանիա, հակառակ դեպքում ամեն ինչ մի քիչ այլ կլիներ, երևի իմ կենսագրությունը որոշ չափով՝ նույնպես: Ես պարզապես համարում եմ, որ իսկական անկախություն մեր երկիրը դեռևս չունի: Ճիշտ է, մենք մեր օրացույցում ունենք այդ տոնն ու ամեն տարի մեծ շուքով նշում ենք, բայց իրականությունն այլ է: Եթե մարդիկ փորձեին ու կարողանային մի քիչ փոխել իրենց մտածելակերպն ու խնդիրների լուծման ուղղությամբ մի քիչ այլ մոտեցումներ որդեգրեին, հատկապես՝ մեր մտավորականության շերտը, իսկ ես կարծում եմ, որ դա հնարավոր է, ապա մենք այլ իրականություն կունենայինք: Միշտ ու ամեն առիթով առաջին հերթին փնովել կառավարությանն ու իշխանություններին, կարծում եմ, կառուցողական մոտեցում չէ:
Արժեր դրանից առաջ, նախ և առաջ, ամեն մեկը հայացք նետեր իր ներսը, փորձեր շտկել առաջին հերթին՝ ինքն իրեն ու իր բացերը, և, եթե այդքանից հետո որևէ փոփոխություն տեղի չունենար, հետո միայն անդրադառնար ու քննադատեր իշխանություններին ու կառավարությանը: Այն բոլոր բացերը, որ կան, և իրենց թույլ են տալիս իշխանությունները, անկասկած, առկա են մեզանից ամեն մեկի մեջ, ու, եթե ամեն մարդ հասկանա՝ ի՞նչ է կատարվում իր ներսում, հսկայական փոփոխությունների հեռանկար կբացվի: Այս պրոցեսն ամեն մարդ պետք է սկսի իր ներսից»,- ասել է աշխարհահռչակ ջութակահարը:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02