ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը: «Մենք չենք ձգտում էսկալացիայի: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձեւով կվարվենք»,-ասել է նա՝ հանդես գալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսել այդ մասին, երբ ինքը կհանդիպի նախագահ Պուտինի հետ»: Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կվարվի Մոսկվան: «Ամեն բան կախված կլինի, թե Մոսկվան ինչ կորոշի անել կամ չանել»,-հայտարարել է նա: Բլինքենը նաեւ հիշեցրել է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն է հայտնել խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Գագաթնաժողովի մասին որոշում առայժմ չի ընդունվել, բայց Կրեմլը դրա անցկացումը հնարավոր է համարել ամառվա սկզբին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44