Ազգային առաջին գենային բանկը հինգշաբթի իր աշխատանքը կսկսի հարավչինական Շենչժեն քաղաքում (Գուանդունի նահանգ), գրում է «Հուանցյու շիբաո» թերթը: Առայժմ կենտրոնը 47,5 հազար քմ մակերեսով տարածք է զբաղեցնում: Այստեղ տեղավորվել են գենետիկական տվյալների բազան եւ կենսաբանական նմուշների պահեստարանը:
Սակայն մասնագետները մտադիր են շարունակել գենային բանկի ընդլանումը եւ մեծացնել պահեստարանների տարողունակությունը: «Մենք հույս ունենք այն վերածել Չինաստանում եւ նույնիսկ ամբողջ աշխարհում տվյալների խոշորագույն կենտրոնի, կենդանի բնության վերաբերյալ տվյալների վերամշակման ոլորտում Google-ի նմանակը ստեղծել», - հայտնել է Գենոմիկայի «Հուադա» ինստիտուտի տնօրեն Սեն Սյունը: Այժմ շենչժենյան գենային բանկում կենսանյութերի մոտ 10 մլն նմուշ է հավաքվել, բանկն ի վիճակի է 60 պետաբայթ տվյալներ պահպանել: Նախատեսված է վերջին ցուցանիշը հասցնել 500 պետաբայթի:
Բանկի շինարարության թույլտվությունը 2011 թվականին տրվել է ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխումների հարցերով պետական կոմիտեի կողմից: Դրա ստեղծմամբ զբաղվել է ոչ կառավարական BGI կազմակերպությունը, որը Չինաստանում գենոմիկայի ոլորտում խոշորագույն հետազոտական կենտրոններից է:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44