«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեղավոր էր մարդու իրավունքների ծանր ու կոպիտ խախտումների մեջ: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների մասին հաղորդումները ևս վկայությունն են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Կոնգրեսականը նշում է, որ մինչ մենք աշխատում ենք ապահովել մնացած ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, Միացյալ Նահանգները պետք է դաժան հետևանքներ դնեն Ադրբեջանի ու նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և վերջ դնեն 907 բանաձևի դադարեցմանը, որը թույլ է տվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին։ «Մենք չենք կարող ձեռքերը ծալած մնալ, քանի որ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ։ Այս 19 տղամարդկանց և կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայկական համայնքի համար սիրտս ցավում է: Ես միշտ նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Միշտ»,- գրել է Ադամ Շիֆը։ Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարեցին, որ գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56