Ղրղըզստանը մտադիր է մինչեւ տարեվերջ լուծել չնշված սահմանային հատվածների խնդիրները, չորեքշաբթի հայտնել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բոլորս գիտենք, որ հարեւան երկրների հետ սահմանների սահմանման հարցը տասնամյակներ շարունակ չի լուծվում: Մենք խնդիր ենք դրել այս տարի համաձայնության գալ հարեւան երկրների հետ սահմանային հարցերի շուրջ»,- ասել է նա: Պետության ղեկավարի խոսքով՝Ղրղըզստանը մտադիր է հարեւան երկրներին առաջարկել «մի շարք միջպետական ծրագրեր, տրանսպորտային միջանցքներ եւ օդային հաղորդակցություն, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացում, այդ թվում՝ միջոցառումներ բարդ հարցերի մասով, ինչպիսին է ջրի օգտագործումը»: «Ղրղըզները միշտ էլ հայտնի են եղել իրենց հյուրընկալությամբ եւ ընկերասիրությամբ: Մեր երկիրը բաց է համագործակցության համար բոլոր միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հետ: Մենք համագործակցությանը մոտենում ենք՝ հետեւելով մեր սեփական շահերին եւ հաշվի առնելով այլ երկրների շահերը»,- ասել է Ժապարովը՝ շեշտելով, որ երկիրը կշարունակի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, «որն առաջատար եւ կոնկրետ արտաքին քաղաքական նախագիծ է»: Ղրղզստանի՝ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ սահմանների չնշված հատվածները պարբերաբար հակամարտության գոտի են դառնում երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ: Ապրիլի 29-ին Ղրղըզստանի եւ Տաջիկստանի բնակիչների միջեւ վերջին լոկալ կոնֆլիկտը զինված առճակատման վերաճեց երկու երկրների զինված ուժերի միջեւ: Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների բախումները տեւեցին ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվեց շուրջ 50 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց: Ավերվել կամ այրվել է ավելի քան 300 տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտ: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել էին զինադադարի եւ սահմանից ուժերի դուրսբերման շուրջ, սակայն հաջորդ օրը կրակի փոխանակումը կրկին վերսկսվել էր: Հերթական զինադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքել են Ղրղզստանի տարածքը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44