Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության արդյունքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն, կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008 թվականի ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք, թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և անել ավազակապետական հեղափոխություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով՝ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որով նա ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել էր ընտրությանը մասնակցել մեկ դաշինքով։ «Մի երկու տերմին էլ կա, որ ես ուղղակի իմ կարգավիճակի բերումով չեմ օգտագործում, բայց կռահեցիք ավազակապետականի շարունակությունը: Գիտեք, ես մտածեցի, որ մարդիկ կային, որ 1997-1998 թվականներից պնդում էին, որ սա թատրոն է, խաղ են այս քաղաքական գործընթացները և այլն: Հիմա այս խոսակցությունները ենթադրում եմ՝ ավելի կակտիվանան, և այդպես պնդող մարդիկ կասեն նաև իմ և ոչ միայն իմ երեսով կտան ու կասեն՝ տեսաք, բա որ էն ժամանակ ասում էինք՝ այս ամենը թատրոն է, իզուր գնացիք էդ ամեն ինչի մեջ մտաք: Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը փաստորեն ոմանց ջանքերով խափանվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին եւ վստահություն հայտնել, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի»,-ասաց նա:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55