Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Նվարդ Բաքըրջըօղլուն վախենում է գալ Հայաստան՝ իր հայկական անձնագիրը ստանալու․ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է մյուս շաբաթ գար Հայաստան՝ երկրորդ՝ ՀՀ քաղաքացիությունը ստանալու, սակայն վախենում է, որովհետև թուրքական իշխանությունները նման բան չեն հանդուրժում:
«Հայերի համար Թուրքիայում շատ դժվար է,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր վախն էլ է մեծ թուրքական իշխանություններից,- ես երկու տարի միակ հայ կինն եմ եղել, որ աշխատել եմ կուսակցությունում: Անկարայում հսկողության տակ եմ աշխատել, բայց այդ ամենից զատ, պետք է նշել, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շատերի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին՝ ալևիների, հույների, քրդերի, ուսուցիչների, բոլոր-բոլորի նկատմամբ»:
Նա նշեց, որ իր կուսակցությունում 400 անդամ արդեն ձերբակալվել է: «Հնարավոր է, որ ամսվա վերջ Գարո Փայլանն ու Դեմիրթաշը ևս ձերբակալվեն: Հիմա շատ վատ օրենքի ընդունման ենք սպասում»,- ասաց Նվարդ Բաքըրջըօղլուն՝ նկատի ունենալով Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը:
Ըստ հայազգի պատգամավորի՝ հիմա Թուրքիայի խորհրդարանում հիմնականում հայազգի պատգամավոր Գարո Փայլանին է վտանգ սպառնում: Նշեց, որ չնայած Սելինա Դողանն ու Մարգար Եսայանը ազգությամբ հայ են, սակայն հայերի շահերը չեն պաշտպանում, հետևաբար նրանք խնդիրներ չունեն:
Հարցին՝ արդյոք թուրքական իշխանությունների կողմից նա նշանառության տա՞կ է, հարցաքննվե՞լ է, Նվարդ Բաքըրջըօղլուն պատասխանեց, որ ոստիկանությունը նրան դեռ չի հարցաքննել:
Նորից վերադառնալով իր՝ Հայաստանի քաղաքացիությունը ստանալու թեմային՝ նշեց․ «Թուրքիայում Հայաստանի քաղաքացի լինելը շատ լուրջ խնդիր է: Բայց ես էլ Հայաստանը շատ եմ սիրում, հայերին շատ եմ սիրում, շատ հայասերն եմ, հայկական պետությունը շատ եմ սիրում և ցանկանում եմ Հայաստանի քաղաքացիություն ունենալ»:
tert.am
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44