Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հայցադիմումը՝ ընդդեմ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 29-ին եւ նույն օրը մակագրվել՝ դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վահե Հակոբյանը դիմել է դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ զրպարտության եւ վիրավորանքի համար։ Հակոբյանը պահանջում է հերքել իր վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները, վիրավորանքի համար ներողություն խնդրել, ինչպես նաեւ՝ գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցում։
Հայցադիմումը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել ԱԺ ամբիոնից՝ ապրիլի 28-ին, Արման Բաբաջանյանի կողմից արված հայտարարությունները։ Մասնավորապես, վերջինս հայտարարել էր, թե Վահե Հակոբյանը երեք տարի շարունակ կատարել է ապօրինություններ, կատարել է մեծ ծավալի հանցագործություններ, վնասներ է հասցրել պետությանը՝ հանցագործությունների շղթա գործարկելու միջոցով թաքցրել է ահռելի կապիտալ։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56