Արցախի ձայնը հնչեց «Արցախի ձայներով»՝ ի լուր աշխարհի ասելով,որ մենք լուռ չենք մնալու. մայիսի 5-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Արցախի ձայների» երկար սպասված համերգը։ Պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով՝ պատերազմից հետո բեմ բարձրանալ և Արցախի մասին երգելը հեշտ չէր։
«Ամենադժվար պահը երգերի ընտրությունն էր, քանի որ մեր երգերը, կարծես, արժեզրկվել են... մեզ պետք են նոր երգեր, պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչի մասին է պետք երգել, բայց մենք համաձայնվեցինք այս համերգին, որ պարզ դառնա մարդկանց տրամադրությունը, ուզում եմ հասկանալ` ինչ է պահանջում հանդիսատեսը: Ստեփանակերտում տրամադրությունն այլ է, Սյունիքում` մեկ այլ, իսկ Երեւանում՝ այլ, այստեղ կարելի է կազմել հավաքական կարծիք: Շատ երկար ժամանակ չէինք համաձայնվում ոչ մի համերգի, բայց արդեն զգում ենք, որ հանդիսատեսը կարոտում է մեզ, միգուցե` ոչ այնքան մեզ, այլ Արցախը, իսկ մեզ, որպես այդ ամենի խորհրդանիշ: Արտիստների համար շատ դժվար է բեմ բարձրանալը, առաջին փորձերն էին շատ դժվար: Բացի այն, որ ես ղեկավար եմ, նաև դարձել եմ խմբի համար հոգեբան»,-նշեց Լիրա Քոչարյանը։
Համերգի ընթացքում Հադրութից եկած փոքրիկն իր նամակներ էր ներկայացնում, որոնք գրել էր իր Հադրութին՝ կարոտով ու հանդիպման սպասումով լի։ Առանց այն էլ հուզմունքով լի երեկոն իրենց կատարումներով ավելի տպավորիչ դարձրին հատուկ հյուրերը՝ Արթուր Գրիգորյանը, Սևակ Խանաղյանը, Գոռ Սուջյանը, Շուշան Պետրոսյանը, Անետ Աղաբեկյանը և Միքայել Ոսկանյանը։
«Արցախի ձայների» համերգային մասը բեմադրված էր նոն-ստոպ մյուզիքլային ոճով, իսկ երկրորդ մասում արդեն հյուրերը հանդես կգան: Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն էր։ Տնօրեն Անի Սաղոյանի խոսքով՝ համերգի գաղափարը դեռ պատերազմի օրերին են ունեցել,երբ «Արցախի ձայներ» խմբի տղաներն առաջնագծում էին, իսկ աղջիկները՝ Երրանում։
«Ընդհանուր գաղափարն այն է, որ Արցախի ձայնը պետք է հնչի։ Համերգի հասույթը կտրամադրվի պատերազմի ժամանակ վիրավորում ստացած այն զինվորներին, որոնք այսօր վերականգնողական բուժում են անցնում Հայաստանում», - եզրափակեց նա։
Արմինե Բրսոյան
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02