ԵՊՀ գիտական խորհուրդը արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրության մեջ արված փոփոխության հարցը, գիտխորհրդի անդամներից մեկը հարց հնչեցրեց՝ ենթադրեն կասեցվում է կառավարության որոշումը, դրանից հետո ի՞նչ է լինելու, ուսանողները կարող են դիպլոմ չստանալ, ինչը լրջագույն հարց է: ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս իմասով մի քանի ռիսկ կա: «Լավագույն լուծումը կառավարության որոշման իրավական գործողության կասեցումն է, որպեսզի հնարավոր չլինի կիրարկել, իսկ այդ պայմաններում արդեն պարտականություն կա, որպեսզի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք հրաժարական են տվել, բայց լիազորությունները դեռ չեն դադարել, հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները, եթե հետ չեն վերցնում, փոխարինեն»,- նշեց Վ. Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, թե ինչում է ռիսկը կայանում. «Եթե հոգաբարձուների խորհրդի լուծարումից հետո անցնում է 3 ամիս, և չի ձևավորվում հոգաբարձուների խորհուրդը, «Հիմնադրամների մասին» օրենքի ուժով արդարադատության նախարարը նշանակում է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ: Եթե 6 ամսյա ժամկետում ԵՊՀ կանոնադարությամբ սահմանված կարգով այդ 3 հոգուն չհաջողվի ձևավորել մարմին, ապա «Հիմնադրամների մասին» օրենքով Հիմնադրամը, տվյալ դեպքում ԵՊՀ-ն, գնում է լուծարման»: Նա նշեց՝ ներքին համոզմունք ունեն, որ նման պատասխանատվություն որևէ մեկն իր վրա չի վերցնի, այդ թվում քաղաքական իշխանությունն էլ, կարծում է, չի գնա այդ քայլին, բայց ամեն դեպքում հապաղելու իրավունք չունեն: «Ամենակարևոր հարցը կանոնադրական մարմինները ձևավորելն է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03