«Ինչպես է արցախցին հաղթահարում հետպատերազմյան դժվարությունները: Արցախի ապագայի, պատերազմի արդյունքների, Շուշիի անկման մասին «Իրավունքը» Արցախում զրուցել է ԱԺ նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ով նախ անդրադարձավ արցախցիների օրախնդրային հարցերին.
– Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս պահին կարիք ունենք լուրջ խորքային վերլուծությունների և միասնական, կոլեգիալ կառավարման ինչ-որ համակարգ մշակելու և դրանով առաջնորդվելու անհրաժեշտություն: Ես շատ բարդ եմ տեսնում մեր արտաքին քաղաքականության առաջ ծառացած խնդիրները, որովհետև նման պատերազմից հետո շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով փորձել վերականգնել կամ մեղմել այն հարվածները, որոնք ժառանգեցինք 2020 թվականի պատերազմից հետո: Բնականաբար, այն, ինչ այսօր կատարվում է մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից, ողջունելի է, նրանք բոլորն էլ ջանում են անել անգամ անհնարինը, որ մեղմվի այսօրվա մեր դժվարին իրավիճակը: Բայց որպեսզի այդ ամենը արդյունքներ ունենա, շատ կարևոր է, որ մենք համակարգված աշխատանք տանենք, որի արդյունքում միայն կարելի է ցանկալի արդյունքների հասնել: Ցավոք, այսօր ես չեմ տեսնում ջանքեր, որ մեր քաղաքական ողջ ներկապնակը ծառայեցվի դրան:
– Պարո՛ն Ղուլյան, Փաշինյանն ասում է, որ Արցախն ապագա ունի, և այդ ապագան կարծես թե իր հետ է կապում:
-Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշինյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրամաբանության օգտին: Հայությունը, Արցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորովին այլ որակի իշխանություններ:
-Պարո՛ն Ղուլյան, ի վերջո, Շուշիի անկման հետ կապված առեղծվածը ամիսներ անց գոնե Ձեզ համար հայտնի դարձա՞վ:
-Շուշիի անկման հետ կապված հարցերը բազմաթիվ են և բազմապիսի, բայց ես կողմնակից եմ, որ այդ մասին խոսեն և իրականությունը բացահայտեն առաջին հերթին ռազմական գործիչները, ովքեր տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել այդ մարտերի ընթացքում: Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական գործողությունները կազմակերպելուն, ապա այստեղ շատ դժվար է այս խառնաշփոթի մեջ ճիշտ կողմնորոշվել: Ես հակված եմ հավատալու այն ռազմական գործիչներին, ովքեր տարիներ առաջ ազատագրել են Շուշին, ովքեր հասկանում են Շուշիի իմաստն ամբողջությամբ: Ես մի դրվագի վրա կարող եմ ուշադրություն դարձնել, եթե մենք մինչ օրս չգիտենք Շուշիի ռազմական գործողությունները կազմակերպող հրամանատարին կամ հրամանատարական խմբին, ապա պարզ է դառնում, թե մեր պետական, պաշտպանական կառավարումն ինչպիսի մակարդակի էր: Եվ, այո, Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը:
-Պարո՛ն Ղուլյան, 44 օր շարունա կ բոլորիս հավատացնում էին, որ հաղթում ենք: Ձեզ համար պատերազմի ո՞ր օրն էր այլևս ակնհայտ, որ թշնամու ուժերն անհավասար են, և որ մեզ ՌԴ-ի օգնությամբ պատերազմը կանգնեցնել է անհրաժեշտ
-Անկեղծ ասած, պատերազմի տարբեր օրերին մենք մշտապես հավատում էինք, որ թեկուզ տարբեր հատվածներում հաջողություններ են տեղի ունենում այնուամենայնիվ, մենք կմոբիլիզացնենք մեր ողջ ռեսուրսները ճիշտ գործողությունների արդյունքում կհասնենք հաջողության: Ցավոք, հոկտեմբերին արդեն պարզ էր, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մենք չենք կարողանում պետական կառավարման համար համարժեք դարձնել այն մարտահրավերներին, որ այդ պատերազմի ընթացքում մեր առջև դրված էր: Դրանից հետո, թեկուզ շատ խիստ թերահավատորեն, այնուամենայնիվ, փորձում էինք պաշտոնական քարոզչությանը հավատալ, ինչը, ինչպես տեսանք, շատ վատ խաղ դարձավ մեր ազգային արժանապատվության համար»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02