Երեւանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին առողջապահության նախարարությունից, դա Մ.Մ.-ի երկրորդ հղիություն էր: Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, եւ հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը եւ պտղին փրկելու համար: Սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում: Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով եւ հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հեւոց՝ թոքերում հեղուկի կուտակման հետեւանքով, տեսողության խանգարումներ։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե մոր, թե պտղի մահվան:
18:24
18:07
17:47
17:27
17:04
16:48
16:24
16:08
15:33
15:06
14:06
13:45
13:22
13:09
12:44
12:22
11:52
11:35
11:19
11:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45