Մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Տոր Վենեսլանդը մայիսի 6-ին մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան դիմակայության գոտում լարվածության աճի պատճառով եւ կողմերին զսպվածության կոչ է արել՝ վերահսկողության կորստի ռիսկի կանխման համար: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ում: «Ես խորապես անհանգստացած եմ լավածության եւ բռնության աճի պատճառով օկուպացված Արեւմտյան ափին, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում: Ես բոլոր կողմերի քաղաքական, կրոնական եւ հասարակական առաջնորդներին կոչ եմ անում հստակ հանդես գալու բռնության, սադրանքի եւ հրահրիչ հռետորաբանության դեմ»,- գրել է ՄԱԿ-ի հատուկ համակարգողը: «Եթե իրավիճակն անուշադրության մատնենք, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նախազգուշացրել է Վենեսլանդը: «Միայն վերջին օրերին երկու պաղեստինցի է սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի հետ առանձին միջադեպերի ընթացքում՝ ընդհարումների եւ հարձակումների համատեքստում: Մեկ իսրայելացի է սպանվել հրազենով պաղեստինցու կողմից ընթացող ավտոմոբիլից, վիրավորվել է եւս մի քանի մարդ»,- թվարկել է հատուկ համակարգողն ամենաաղմկահարույց միջադեպերը: Վենեսլանդն Իսրայելի անվտանգության ուժերին «առավելագույն զսպվածության» եւ սոսկ կյանքի պատշպանության դեպքում զենքի կիրառման կոչ է արել: «Բռնի գործողությունների մեջ մեղավորները պետք է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44