ARM | RUS |

Ռադիոյի ձայները. այսօր ռադիոյի միջազգային օրն է

07.05.21 | 18:43

Ռադիոն բոլոր ժամանակներում եղել և մնում է ամենահասանելի լրատվամիջոցը, և անգամ համացանցային իրականությունը չկարողացավ խանգարել նրան: Ռադիոն հանրությանն ուղեկցում է ամենուր, դե իսկ ռադիոյի խորհրդավորությանը հաղթել հնարավոր չէ: Մենք լսում ենք հետաքրքիր ձայներ, ոմանց արդեն ճանաչում, ոմանց էլ փորձում ենք պատկերացնել: Նրանց ձայնով լսում ենք «Բարի լույսը», օրվա ընթացքում տեղեկանում լրահոսից, լսում հետաքրքիր քննարկումներ և կարծիքներ, նրանց բոլորի ձայները մեր իրականության մասնիկն են, իսկ այսօր նրանց մասնագիտական տոնն է՝ մայիսի 7-ին նշվում է ռադիոյի միջազգային օրը: Հենց այս օրը 1895 թվականին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը:1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը:

Հայտնի և սիրված ռադիոդեմքերը Magnis.News-ին պատմել են, թե ե՞րբ և ինչպե՞ս են սկսել աշխատել ռադիոյում, ո՞րն է ռադիոյի դերը հասարակության մեջ, որո՞նք են ռադիոաշխարհի առանձնահատկությունները։

Нет описания.

Ժակ (Հակոբ Պապիկյան)

«Ռադիո Վան»

«Ռադիոյում եմ 1997-98 թվականներից: Ամեն ինչ սկսվեց դեռ Հանրային Ռադիոյից, իսկ «Ռադիո Վան»-ում հայտնվեցի 2001 թվականից և երջանկություն ունեմ առ այսօր այնտեղ աշխատելու: Երկու տասնամյակից ավել ժամանակ եմ ունեցել խորապես ուսումնասիրելու և բացահայտելու ռադիոյի առանձահատկությունները: Ամենօրյա եթերները հմտացրել և հնարավորություն են ընձեռել՝ խոսքի մշակույթի, արդյունավետ հաղորդակցման, տեղեկատվության փոխանցման, երաժշտության մատուցման և առաջխաղացման ուղղություններում անվերջ կատարելագործվելու, նորանոր ձևեր գտնելու համար:Երբ գիտակից կյանքիդ մեծ մասը նվիրում ես որևէ երևույթի, այն վերածվում է թթվածնի, առանց որի հնարավոր չէ ապրել: Առհասարակ, ձայնը ֆենոմենալ նշանակություն ունի: Այն, երբեմն առավել խորքային տպավորություններ և ընկալումներ ստանալու հնարավորություն է ընձեռում, քան տեսանելի ինֆորմացիան:

Չապլինը , ժամանակին, անելանելի վիճակի մեջ էր հայտնվել, երբ հայտնվեց ձայնային կինոն: Նա պատկերացում անգամ չուներ, թե ի՞նչ ձայնով պիտի աշխարհի հետ խոսի իր հերոսը: Հանճարեղ դերասանը՝ իր վախերով հանդերձ, ճշգրիտ արժևորում է տվել ձայնի կարևորությանը:
Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս ու մեր մարդկանց, ովքեր սիրում են ռադիոն»:



Нет описания.

Լուսինե Մուրադյան
Հանրային ռադիո

«Մոտ 18 տարի Հանրային ռադիոյում եմ, որն անփոխարինելի է ինձ համար։ Հենց այնտեղ եմ ինձ լիարժեք զգում, այն վաղուց կյանքիս անբաժանելի մասն է կազմում։ Հանրային ռադիոյում անդադար սովորում ես, նորն ես փորձում, ռիթմն ես զգում։ Ռադիոն կապում է անցյալն ու ապագան, մենք էլ նրա միջոցով ներկայացնում ենք ներկան։ Հանրայինում կա անբացատրելի էներգա, որը կախվածություն է առաջացնում։ Մի տեսակ ռոմանտիկ ստացվեց)), բայց այլ կերպ չի լինում։ Ռադիոն եղել է, կա և կլինի...Թեև ժամանակի թելադրանքով ռադիոն էլ է փոփոխվում, այդուհանդերձ իր կարևորությունը չի կորցնում։ Ռադիոն հասանելի է ամենուր և միշտ։ Ռադիոն հաճախ տրամադրություն է ստեղծում, մտորելու առիթ տալիս, կոտրում կարծրատիպեր... Այն տեղեկության, ոգեշնչման հիմնական աղբյուր է զինվորի, հայրենիքից դուրս ապրող հայրենակիցների, տեղի բնակիչների համար»:




Нет описания.

Գայանե Շահինյան
«Ռադիո Մարշալ»

«Առաջին անգամ ռադիոյում հայտնվել եմ, որպես հյուր, ռադիոեթեր էին հրավիրել որպես կայքի խմբագիր՝ խոսելու հայկական նորաձևության մասին ու այնքան ինձ դուր եկավ ռադիոյի մթնոլորտը, որ մնացի: #ProWomen-ն արդեն երկու տարի է եթերում է ու այս տարիների ընթացքում հյուրընկալել եմ մեծ թվով հեղինակավոր, հաջողության հասած կանանց, ովքեր իրենց Success Storie-ներով կիսվում են եթերում և մոտիվացնում նաև ինձ: Հիշում եմ , երբ բանկերից մեկում սպասարկող աղջիկն ասաց, որ հետևում է իմ եթերներին և որոշել է աշխատանքից դուրս գալ և իր երազանքն իրականացնել ՝ սեփական փոքրիկ բիզնեսը հիմնելով: Երջանկությանս չափ չկար: Ռադիոն գեղեցիկ, մտերմիկ ձայն է, լավ երաժշտություն է , դրական էներգետիկա է, սիրում եմ եթերի օրերը: Ճիշտ է ՝ հիմա մի փոքր փոխվել է ռադիոյի ձևաչափը և ռադիոհաղորդավարը ոչ միայն ձայնն է, այլ ամենօրյա սթրիմների շնորհիվ նաև արտաքին տեսքը, այսինքն ռադիոունկընդիրը ճանաչում է ոչ միայն քո ձայնը, այլև անձամբ քեզ: Ու դա ինձ նույնպես դուր է գալիս: Շնորհավորում եմ ռադիոյի բոլոր աշխատակիցներին, ռադիոյի մարդիկ մի քիչ ուրիշ են, առանց պաթոսի, իրոք դա այդպես է»:







Нет описания.

Սևակ Հակոբյան
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք` «Իմ ռադիո»

«Ռադիոյում հայտնվել եմ 7 տարի առաջ ապրիլի 1-ին, բոլորը կատակում էին, թե հաստատ օրվա խորհրդին համապատասխան կատակել են ու ինձ աշխատանքի չեն ընդունել։ Ռադիոն ու հեռուստատեսությունը կամ մեկ բառով ասած մեդիաաշխարհը իմ մանկության երազանքն են եղել։ Թեև այլ մասնագիտությամբ եմ շարունակել բարձրագույն կրթությունս, սակայն երազանքի ուժն ավելի զորեղ գտնվեց ու հայտնվեցի Հանրային ռադիոյում։ Ռադիոտունը՝ որպես առաջին աշխատավայր և իմ առջև մեդիայի դռները բացած կառույց, ինձ համար «ծնողի» պես է։ Ցանկացած այլ աշխատանքային առաջարկ քննարկելիս նախապես ասում եմ, որ ռադիոյից երբեք դուրս չեմ գա։ Մի տեսակ ինձ համար դա կարծես դավաճանություն լինի «ծնողին», էլ չեմ ասում, որ շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Մեր օրերում սահմանները ռադիոյի, հեռուստատեսության, թերթերի ու կայքերի միջև գրեթե վերացել են։ Այս տեսանկյունից ռադիոն բավական հետաքրքիր է դարձել նաև նոր սերնդի համար։ Որպես Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքի հեղինակ-հաղորդավար՝ կարող եմ նշել, որ վիզուալացումը երկրորդ կյանք է հաղորդել մեր հաճախականությանը։ Իհարկե, մի փոքր այդ միստիկ զգացումը վերանում է ռադիոաշխարհի, բայց վիզուալ կոնտենտը միայն ու միայն առավել մեծ լսարաններ է գրավում։ Այնպես որ 95-ամյա Հանրայինը գնալով երիտասարդանում ու թարմանում է։ Ինձ հաճախ են մասնագիտության ընտրության մասին հարցեր տալիս, ես միշտ խորհուրդ եմ տալիս գնալ երազանքի հետևից...»:




Нет описания.


Անկա Սարիբեկյան

Ռադիո Ջան

«Սիրում եմ ռադիոն, որտեղ 2004 թվականից եմ, և ամեն անգամ ինքս իմ մեջ հաստատում եմ, որ զուր չէ իմ անցած ճանապարհը: Ուրախ եմ, որ նոր սերունդը հետաքրքրված է ռադիոարվեստով, ժամանակակից ռադիոն լայնածավալ հնարավորություն է տալիս ավելի հնչեղ լինելու համար: Պարզապես կա գերխնդիր՝ երբեք չստել ունկնդրին, աշխատել չափից շատ և չդադարել հետաքրքիր լինել: Ցանկանում եմ, որ ռադիոն իր դինամիկ զարկով միայն ազդարարի խաղաղության լուրեր, և թող ռադիոնվիրյալները շատ սիրեն, այլ ոչ թե պատահաբար հայտնվեն ռադիոյում: Խաղաղ և իմաստալից եթերներ բոլորիս»:


Нет описания.


Լիանա Մարգարյան

«Ռադիո Վան»

«Ռադիոլորտում եմ արդեն 16 տարի ու յուրաքանչյուր տարի՝ մայիսի 7-ին՝ Ռադիոյի օրը, մտքումս երախտիքի խոսքեր եմ ասում երբեմնի առեղծվածային գյուտի հեղինակ Պոպովին, որի շնորհիվ այսօր գործունեություն եմ ծավալում ա՛յն ոլորտում, որը հրապուրել ու գերել է ինձ մանուկ հասակից, ու որի շնորհիվ ունեմ իմ երկրորդ՝ ռադիոընտանիքը, որում ապրում ու կիսում ենք թե՛ լավ, թե՛ վատ օրերը․․․Ռադիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների հախուռն զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմացման պայմաններում, ավանդականից, ճիշտ է, տեղափոխվել է նաև ժամանակակից հարթակներ, այդուամենայնիվ, նրա դերը՝ մատչելիության ու ամենահասության շնորհիվ, շարունակում է մնալ նույնը՝ ժամանցային, լրատվական, կրթադաստիարակչական ու, որ ամենակարևորներից է՝ հոգեբանական։ Շատ անգամ զանգեր են եկել՝ խոստովանությամբ, որ այս կամ այն հաղորդավարի եթերաժամին իրենք վերագտել են կյանքի իմաստը, հաղթահարել խիստ անձնական ճգնաժամային պահեր։ Ու դա՝ ձայնի մոգականության ու անեկեղծ խոսքի շնորհիվ։ Գիտե՞ք, ռադիոն տրամադրության լակմուս է, խոսքի կեղծությունը միանգամից է հասկացվում։ Աշխատելով լրատվական բաժնում՝ դա, հատկապես, ուղն ու ծուծով զգացել եմ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ մասնագիտական որակները և մադկային հույզերը խառնվել էին, ու, անկախ հաղորդվող լուրերի բովանդակությունից, պետք է ու պարտավորված էի ուղիղ եթերներից առաջ սեղմվող կոկորդով ճնշեի ձայնիս թրթռոցներն ու սրտխփոցը ու արդեն եթերում ռադիլսողներին հաղորդեի ժամի գլխավոր լուրերը՝ թողարկումն, անպայման, ավարտելով «Ուժ, տոկունություն և հավատ հայկական երկու հանրապետությունների սահմաններն անառիկ պահող ու այս րոպեներին էլ իրենց կյանքի գնով կռիվ տվող մեր հայորդիներին» նախադասությամբ․․․Գործընկերներիս շնորհավորելով Ռադիոյի օրվա առթիվ՝ մաղթում եմ միշտ մնան մասնագիտական դիրքերում, լինեն անաչառ, արժևորեն ձայնի ուժը։ Օրվա առիթով շնորհավորում եմ նաև ռադիոլսողներին, որոնց շնորհիվ ռադիոն չի կորցնում իր արդիականությունը»:


Нет описания.


Արմինե Ճաղարյան

Ռադիո Մարշալ


«Հաղորդավարի իմ կարիեռան ես սկսել եմ հենց ռադիոյից, մտածում էի հեռուստատեսության մասին, բայց ռադիոյում էի աշխատում: Հետո շատ արագ տարվեցի ռադիոյով, նախ որովհետև իսկապես պրոֆեսիոնալիզմ ձևավորվում է ռադիոյում, հետո հասկանում ես քո բացերը, աշխատում քեզ վրա։ Ռադիոն հաղորդավարի ինտելեկտի, պրոֆեսիոնալիզմի և խարիզմայի համար լակմուսի թերթիկի նման է։ Միանգամից ցույց է տալիս այն, ինչ քեզնից ներակայցնում ես՝ դրա համար էլ սիրում եմ։ Այստեղ ոչ ոք, և անգամ ինքդ քեզ համար սցենարներ չես գրում, ոչ էլ անգիր արած տեքստեր ես ասում։ Այստեղ պետք է ունենալ բովանդակություն և կարողանալ դա ձայնով փոխանցել։ Ռադիոն ստիպեց սիրահարվել իմ ձայնին։ 2015 թվականից ռադիոյում աշխատել եմ, հետո ընդմիջել հեռուստատեսությամբ, և հիմա արդեն 4-րդ տարին է վարում եմ ԱրմինLive հեղինակային ծրագիրը: Ռադիոն թույլ է տալիս լինել անկեղծ, թե՛ հաղորդավարներին, թե՛ ունկնդիրներին։ Այս անկեղծությունը ես փորձում եմ նաև փոխանցել իմ ուսանողներին, ում դասավանդում եմ ФЕДЕРАЛЬНАЯ ШКОЛА РАДИО միջազգային ռուսական պրոեկտի Հայաստանյան մասնաճյուղում»։

Արմինե Բրսոյան


Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը

Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ...

11:19

էլեկտրամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

էլեկտրամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

10:41

Փաշինյանին դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ. Աբրահամյան

Փաշինյանին դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ....

10:22

Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այս հանգրվանին. Բագրատ Սրբազան

Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այս հանգրվանին. Բագրատ...

10:18

«Զարթոնք» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացրել

«Զարթոնք» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում է...

10:01

ԶՈւ-ն ու եկեղեցին ամենաբարձր վարկանիշն ունեն, ԱԺ-ն ու դատարանները՝ ամենացածրը. IRI (Տեսանյութ)

ԶՈւ-ն ու եկեղեցին ամենաբարձր վարկանիշն ունեն, ԱԺ-ն ու դատարանները՝ ամենացածրը. IRI...

17:02

Պետությունը գահավիժում է անդունդ. Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և հասարակությունը պետք է պարտադրի նրա հրաժարականը. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Պետությունը գահավիժում է անդունդ. Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և հասարակությունը պետք է...

13:48

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հարկադիր բուժվողներ փախել են՝ պոկելով ճաղավանդակները

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հարկադիր բուժվողներ փախել են՝ պոկելով...

13:28

Ուշադրություն.Ժամը 16։00-17։00-ին ջերմաստիճանը կբարձրանա +38․․․+40 աստիճան

Ուշադրություն.Ժամը 16։00-17։00-ին ջերմաստիճանը կբարձրանա +38․․․+40...

13:08

Վերին Գետաշեն գյուղում հայտնաբերվել է կանեփի 1.318 բույս

Վերին Գետաշեն գյուղում հայտնաբերվել է կանեփի 1.318 բույս

12:48

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 11 օրով մեկնում է արձակուրդ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 11 օրով մեկնում է...

12:23

Ավշարի նախկին ղեկավարից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի 22 միլիոն դրամ՝ հօգուտ ՀՀ-ի

Ավշարի նախկին ղեկավարից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի 22 միլիոն դրամ՝ հօգուտ...

12:06

Փաշինյանի համակեցությունն իր զուգընկեր Աննա Հակոբյանի հետ գուցե անօրինական չէ, բայց արժանապատիվ էլ չէ, և նման տեսակից հավատքի մասին քարոզ լսելը ծաղր է. «ՀայաՔվե»

Փաշինյանի համակեցությունն իր զուգընկեր Աննա Հակոբյանի հետ գուցե անօրինական չէ, բայց արժանապատիվ...

11:46

Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը

Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման...

11:27

ԱՄՆ դեսպանատունը համակարգին ցուցաբերել է անգնահատելի աջակցություն. ՔԿ նախագահի տեղակալ

ԱՄՆ դեսպանատունը համակարգին ցուցաբերել է անգնահատելի աջակցություն. ՔԿ նախագահի...

11:09

Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել. Արսեն Թորոսյանի արձագանքը

Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել. Արսեն...

10:46

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

10:27

Ղպտի եկեղեցիներում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու խնդրանքով (Տեսանյութ)

Ղպտի եկեղեցիներում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու...

10:02

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաշվետու է յուրաքանչյուրի առջև, նույնիսկ՝ աթեիստների. ՔՊ-ական

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաշվետու է յուրաքանչյուրի առջև, նույնիսկ՝ աթեիստների....

23:02

Վարկանիշային մրցաշար. 97 կգ Հայկ Խլոյանը՝ արծաթե մեդալակիր

Վարկանիշային մրցաշար. 97 կգ Հայկ Խլոյանը՝ արծաթե...

22:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03