Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող բռնցքամարտիկներ Դավիթ Մարգարյանի, Վարդան Ամալյանի, Նարեկ Գինոսյանի, Ավագ Նազարյանի, Վալոդյա Նորոյանի և Միշա Ղալումյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանիների բաց առաջնություն։
Մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում անցկացված առաջնությանը մասնակցել է 76 պատանի մարզիկ՝ Երևանի և մարզերի մարզադպրոցներից։ Մրցավարությունն իրականացրել են ՀՖԿՍՊԻ-ի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի առկա և հեռակա ուսուցման ուսանողները։ Այսօր կայացած եզրափակիչ մենամարտերին ներկա են եղել հերոսների ծնողները և հարազատները, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։ 15 քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները, մրցավար-ուսանողները ռեկտորի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, ՀԲՖ նախագահը հաղթողներին նվիրել է բռնցքամարտի ձեռնոցներ, իսկ ՀՖԿՍՊԻ ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է գավաթ՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։ Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ Աշոտ Դանիելյանը, ամփոփելով մրցաշարը, նշել է. «Հուշամրցաշարի նպատակը հերոսների հիշատակը հարգելն էր, նրանց հարազատներին, ընկերներին ու մարզասերներին մեկ վայրում, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելը: Ողջունելի է, որ բոլոր մարզադպրոցները պատրաստակամ ու միասնական ընդունեցին մասնակցության հրավերը»:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55