Աբխազիայից երկաթգիծ բացելու մասին հարցը Հայաստանի պատասխանատվության շրջանակից դուրս է. այն ամբողջովին գտնվում է Վրաստանի պատասխանատվության գոտում, քանի որ Աբխազիայի հետ սահմանը միակողմանիորեն փակվել է այդ երկրի իշխանությունների որոշմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ այնքան ֆինանսական կամ տեխնիկական հարթությունում է, այլ աշխարհաքաղաքական է:
«Այո, Ռուսաստանը կարող է կողմ լինել հաղորդակցությունների արգելաբացմանը, սակայն հարցը Վրաստանի տարածքային ամբողջականության մեջ է: Թբիլիսին դիտարկում է Աբխազիայի հետ սահմանը բացելու հարցը հենց այդ համատեքստում: Աբխազիան համարում է Վրաստանի հետ սահմանը՝ որպես միջպետական: Իսկ Վրաստանը պաշտոնապես դիտարկում է այդ սահմանը՝ որպես վարչական: Դա վկայում է, որ իրավիճակը հայտնվել է փակուղու մեջ»,-հավելել է փորձագետը:
Նա հիշեցրել է Ժնեւյան գործընթացի մասին «SGC» շվեյցարական ընկերության ներգրավմամբ Ռուսաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ աբխազական միջանցք բացելու շուրջ, ինչպես նաեւ Հարավային Օսիայից դեպի Վրաստան ավտոճանապարհ բացելու վերաբերյալ, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել:
Հարցը կայանում է նրանում, որ Թբիլիսին զիջել է Մոսկվային Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում անդամակցելու առումով, քանի որ Վրաստանը, լինելով Կազմակերպության անդամ, կարող էր վետո սահմանել ՌԴ-ի մասնակցության համար:
«Ժնեւյան գործընթացը, ըստ էության, օգտագործվել է Մոսկվայի կողմից որպես բանակցային գործիք ԱՀԿ-ին անդամակցելու մասին հարցը լուծելու համար»,-պարզաբանել է Դավթյանը:
Քաղաքագետն ընդգծել է, որ հայկական կողմը միայն կարող է ներգործել Ռուսաստանում, Վրաստանում եւ Աբխազիայում լոբբիստական ինստիտուտների վրա, որպեսզի կարողանա առաջ մղել այդ գործընթացը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհին, ապա այն նորմալ է գործում, տեխնիկական խնդիրներ չկան: Քանի որ Հայաստանի երկաթգիծը կառավարվում է ռուսական կոնցեսիոների կողմից, ապա ուղեւորահոսքերի եւ բեռների հոսքերի ներուժը մեծացնելու մտադրության դեպքում այդ հարցը կլուծվի ներդրումային ծրագրի շրջանակում, որը դեռեւս ամբողջովին չի իրագործվել եւ անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կարող է վերանայվել»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Աբխազիայի խորհրդարանը դիմել էր Ռուսաստանի Պետդումա՝ հայտարարելով, որ պատրաստ է հավասար պայմաններում մասնակցել Աբխազիայով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը բացելու նախագծին:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03